Ուրուգվայ — Բրազիլիա. Թոմաս Ջայլզի կանխատեսումը
Այո, ուրուգվայցիները պարտվեցին վերջին հանդիպումը Չիլիին, բայց մինչ այդ չորս անընդմեջ խաղերում չէին պարտվել: Հնարավոր է, ամենատպավորիչը կարելի է համարել այն, թե ինչպես է Ուրուգվայի հավաքականը խաղում սեփական հարկի տակ այս ընտրական փուլում՝ հաղթելով բոլոր 6 խաղերում, խփելով 16 գոլ և բաց թողնելով ընդամենը մեկ անգամ:
Չնայած այն բանին, որ առաջիկա խաղում թիմը կխաղա առանց Լուիս Սուարեսի, ուրուգվայցիները դրան սովորել են նրա մշտական որակազրկումների և վնասվածքների պատճառով: Բացի դրանից, նրանք արժանի փոխարինող ունեն «ՊՍԺ»-ի հարձակվող Էդինսոն Կավանիի տեսքով, ով այժմ հիանալի մարզավիճակում է:
Բրազիլացի մասնագետ Տիտեին հաջողվել փոխել ազգային թիմի ճակատագիրը, և այժմ հավաքականը գլխավորում է ԱԱ-2018-ի որակավորման փուլի մրցաշարային աղյուսակը՝ չորս միավոր առավելությամբ: Կարելի է ասել, որ թիմն արդեն ապահովել է ուղևորությունը Ռուսաստան: Բայց ինչպես Ուրուգվայը, Բրազիլիան նույնպես խնդիրներ ունի հարձակվողների հետ, քանզի վնասվածք ունի «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուշը:
Ուրուգվայցիները հանդիպման հետնապահներն են, բայց հաշվի առնելով նրանց խաղը հարազատ տրիբունաների ներքո, կարծում եմ, որ նրանք առավելագույնս մոտիվացված կլինեն հաղթանակ տանելու համար: Եթե դրան ավելացնենք նաև Բրազիլիայի կադրային խնդիրները, ապա Ուրուգվայը հաղթանակի լավ շանսեր ունի:
Ուրուգվայը նաև բացել է հաշիվը վերջին 4 տնային խաղերից յուրաքանչյուրում: Գործակիցն այն խաղադրույքի, որ տանտերերը այս անգամ ևս առաջինը կխփեն, շատ լավն է թվում:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: