Ուրուգվայ – Արգենտինա․ կանխատեսում

03:00, 13 նյմ 2021
ԱԱ-2022-ի ընտրական փուլի հարավամերիկյան մրցաշարի 13-րդ տուրում Ուրուգվայի հավաքականը կհյուրընկալի Արգենտինային։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում 2 թիմերը գոլ կխփեն։

Առաջատար Բրազիլիան երեկ հաղթեց Կոլումբիային։ Արգենտինան 11 խաղից հետո 25 միավորով 2-րդ տեղում է։ Կորցրած միավորներով արգենտինացիները կարող են ընդամենը 3 միավորի հեռավորության վրա լինել բրազիլացիներից։ Բրազիլա-Արգենտինա խաղը, որը անավարտ էր մնացել, կկայանա ավելի ուշ։

Բնականաբար, Արգենտինան փորձում է հասնել Բրազիլիային՝ չնայած նրան, որ երկրորդ տեղն էլ լավ արդյունք կհամարվի Լիոնել Սկալոնիի թիմի համար։

Ուրուգվայի գործերն այնքան էլ լավ չեն։ Նախորդ ամսվա 3 խաղերում ոչ մի հաղթանակ չտանելու պատճառով Օսկար Վաշինգտոն Տաբարեսի գլխավորած հավաքականը 6-րդ տեղում է։ Այս տեմպերով շարունակելու դեպքում թիմը կարող է չհայտնվել նաև 5-րդ տեղում, որն անցումային խաղերի իրավունք է տալիս։

Արգենտինայում կայացած խաղում Լիոնել Մեսին և ընկերները հաղթեցին 3։0 հաշվով։ Ուրուգվայն այնքան էլ անօգնական տեսք չուներ, սակայն արտագնա խաղում չկարողացավ դիմադրել ճնշմանը։ Սեփական դաշտում, կարծում եմ, այլ պատկեր կտեսնենք։

Մեսին, որը բաց է թողել ՊՍԺ-ի վերջին խաղերը, արդեն մարզվել է հավաքականի հետ և կմասնակցի խաղին։ Ուրուգվայի հավաքականն էլ լուրջ կորուստներ չունի։ Հաշվի առնելով, որ դաշտի տերերին այս խաղում ավելի շատ է հաղթանակ անհրաժեշտ՝ կարծում եմ, որ նրանք կփորձեն ռիսկի դիմել։ Իսկ Արգենտինան էլ կարող է օգտվել դրանից։

Ընտրում եմ 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը՝ 1․82 գործակցով։

Օրդինար: Պարտված
ԱԱ-2022-ի ընտրական փուլ
03:00/13 նյմ
Ուրուգվայ – Արգենտինա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ