«Ուրարտու» – «Զրինսկի»։ Կանխատեսում և խաղադրույք
Հայաստանի չեմպիոն «Ուրարտուն» սկսում է պայքարը Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում։ Մրցակիցը Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկին» է։
Այս թիմը եվրագավաթային մրցաշարերում լավագույն արդյունքը գրանցել է նախորդ մրցաշրջանում, երբ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից դուրս մնալուց հետո Կոնֆերենցիաների լիգայում հասել է մինչև փլեյ-օֆֆ փուլ, որտեղ հետխաղային 11-մետրանոց հարվածաշարում զիջել է Բրատիսլավայի «Սլովանին»։
Իհարկե, փորձի առումով առավելությունը բոսնիական ակումբի կողմն է։ Բացի այդ, այս թիմի տրանսֆերային արժեքը փոքր ինչ գերազանցում է «Ուրարտուի» ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքին։ Այս դիմակայությունում ինձ համար ֆավորիտ է բոսնիական ակումբը, բայց Հայաստանի չեմպիոնը դատապարտված չէ։ Շատ բան կախված կլինի հենց երևանյան թիմի մարզավիճակից, տակտիկայից և մարզչական որոշումներից։
«Ուրարտուն» լուրջ կորուստ ունի այս մրցաշրջանում, հեռացել է Դավիթ Խուրցիձեն։ Թիմում կան նորեկներ, որոնցից երևի թե միայն Արտյոմ Մաքսիմենկոյին կտեսնենք մեկնարկային կազմում։ Կիսապաշտպաններ Էդուարդոն, Մագիլևեցը, նույնիսկ 1 մլն եվրո տրանսֆերային արժեք ունեցող Պերիշա Պեշուկիչը դժվար թե խաղադաշտ դուրս գան առաջին րոպեներից։ Յայա Սանոգոն նախորդ մրցաշրջանի վերջնամասում աստիճանաբար սկսեց մարզավիճակ հավաքել։ Ֆրանսիացի հարձակվողը թիմի հետ մարզվել է նախամրցաշրջանային փուլում, սակայն բարդ է ասել, թե ինչ ֆունկցիոնալ վիճակում է։ Եթե ոչ մեկնարկային կազմում, ապա նվազագույնը 30 րոպե Սանոգոն կլինի խաղադաշտում։
Շատ է խոսվում Իվուի հնարավոր հեռանալուն մասին, սակայն Հայաստանի հավաքականի նորեկը դեռևս թիմում է, ինչը միայն կօգնի «Ուրարտուին»։
Չեմ հավատում, որ այս խաղը գոլազուրկ ոչ-ոքի կավարտվի։ «Զրինսկին», անկասկած, փորձելու է տիրել նախաձեռնությանը, իսկ «Ուրարտուն», հասկանալով, որ տնային խաղում պետք է դրական արդյունք ապահովել, կփորձի գոլ խփել։
Կարծում եմ, որ թիմերը կփոխանակվեն գոլերով։ Ընտրում եմ 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը՝ 1․98 գործակցով։ Խաղի ելքի վերաբերյալ դժվար է ինչ-որ բան կանխատեսել, քանի որ անհասկանալի է, թե իրականում ինչ ուժ ունի բոսնիական թիմը։ Այո, թղթի վրա «Զրինսկին» ֆավորիտ է, բայց «Ուրարտուն» էլ պոտենցիալ ունի։ Ինչ արդյունք էլ որ գրանցվի առաջին խաղում, վստահ եմ, որ դիմակայության հիմնական ինտրիգը կլինի մեկ շաբաթ անց Բոսնիա և Հերցեգովինայում սպասվող պատասխան խաղում։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: