«Ուրարտու» – «Զրինսկի»։ Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը
Ողջույն.
Հայաստանի Պրեմիեր լիգայի նախորդ առաջնությունից հետո մեր թիմերի արձակուրդը շատ կարճ էր: Հուլիսի 29-ին մեկնարկում է նոր առաջնությունը, բայց հայկական չորս ակումբներ՝ «Ուրարտուն», «Փյունիկը», «Արարատ-Արմենիան» և «Ալաշկերտը» մրցաշրջանն ավելի շուտ են սկսում, քանի որ մեր երկիրն են ներկայացնում եվրագավաթների խաղարկությունում: Չեմպիոնների լիգայում խաղում է չեմպիոն «Ուրարտուն», որի դիմակայության մասին Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիի» հետ էլ այսօր կխոսեմ:
Բոսնիա և Հերցեգովինայի ամենատիտղոսակիր ակումբը Հայաստանում նորեկ չէ: 2015-2016 թվականների Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում «Զրինսկին» մրցեց Գյումրիի «Շիրակի» հետ և պարտվեց երկու խաղի արդյունքում: Հիմա հերթը գլխավոր եվրագավաթինն է: Մինչև այս, «Ուրարտուն» Հայաստանի չեմպիոն միայն մեկ անգամ էր դարձել, երբ դեռ «Բանանց» էր կոչվում: Այդ ժամանակվա եվրաակումբային ելույթի մասին ակումբում գերադասում են չհիշել: Ժոլտ Հոռնյակի գլխավորած թիմը համարձակվեց պարտվել Անդորրայի չեմպիոն «Սանտա Կոլոմային»: Հիմա, Դմիտրի Գունկոյի գլխավորությամբ, հավակնություններն ավելի մեծ են: Հատկապես այն բանից հետո, երբ «Ալաշկերտն» ու «Փյունիկն» իրար հետևից խաղացին Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում, մեր թիմերը փորձելու են առնվազն ավելի վատ հանդես չգալ:
Բնական է, որ Չեմպիոնների լիգայի խաղերից առաջ «Ուրարտուն» համալրումներ ունեցավ: Առանձնացնեմ երկուսը. բրազիլացի Էդուարդո Տեյշեյրան բավականին հաջող կարիերա ունեցավ Պորտուգալիայում, իսկ Պավել Մոգիլևեցը վերջին դերերում չէր մի շարք ռուսական ակումբներում: Երկուսն էլ 30 տարեկան են. հասկանալի է, որ «Ուրարտու» ժամանել են իրենց փորձը կիրառելու համար:
Թեպետ «Զրինսկին» խորվաթական ակումբ է, բայց հանդես է գալիս Բոսնիա և Հերցեգովինայի առաջնությունում: Դա այս պարագայում որոշիչ գործոն է: Այդ երկրի թիմերը, ներառյալ ազգային հավաքականը, իրենց խաղաոճով միշտ անհարմար են եղել մեր հավաքականի ու ակումբների համար: Դա չի նշանակում, որ հաղթանակներ չեն եղել ու չեն լինի, բայց խաղալ բոսնիական թիմերի հետ միշտ տհաճ է: Սրան պետք է գումարել նաև «Ուրարտուի» փորձի պակասը Չեմպիոնների լիգայում: Իսկ որպես դրական փաստ պետք է արձանագրել այն, որ առաջին խաղը Երևանում է: Տանը Գունկոյի թիմը պետք է փորձի հաջորդ փուլ դուրս գալու նախադրյալ ստեղծել: Այդուհանդերձ, կարծում եմ՝ մեր չեմպիոնը չի կարողանա անառիկ պահել սեփական դարպասը, բայց ինքն էլ, հուսանք ոչ մեկ անգամ, կգրավի մրցակցինը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: