«Ուրարտու» – «Փյունիկ»: Կանխատեսում և խաղադրույք

19:00, 11 ապր 2023
«Բուքմեյքերների ռեյտինգը» կանխատեսում է արել «Ուրարտու» – «Փյունիկ» Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Եթե «Ուրարտուն» այս խաղում էլ գոլ բաց չթողնի, ապա դա կարելի է ինչ-որ մոգական բան համարել։ 2023 թվականին առաջնության առաջատարը գոլ բաց չի թողել։ 6 խաղ՝ 6 հաղթանակ։ 5 խաղում թիմը նվազագույնը 2 գոլ է խփել։ Արդարության համար պետք է նշել, որ նշված 6 մրցակիցներից միայն «Ալաշկերտն» է եղել առաջնության մրցաշարային աղյուսակի վերին հատվածի թիմ։ Բայց նույնիսկ այդ հանգամանքը չի նսեմացնում «Ուրարտուի» ֆուտբոլիստների գրանցած արդյունքը։

«Փյունիկը» նույնպես 6 հաղթանակ է տարել 2023 թվականին, բայց վերջերս կայացած Fastex Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչում գործող չեմպիոնը պայքարը զիջել է «Շիրակին»՝ պարտվելով հետխաղային 11 մետրանոցներով (հիմնական ժամանակը՝ 1։1)։ «Ուրարտուն» 62 միավորով առաջին տեղում է և 10 միավորով է գերազանցում «Փյունիկին»։ Գործող չեմպիոնը դեռ շանսեր ունի և անկասկած փորձելու է խաղալ հաղթանակի համար։

Կարծում եմ, որ նույնիսկ «Ուրարտուին» ոչ-ոքին ձեռնտու չի լինի, քանի որ այդ դեպքում իրավիճակից կօգտվի 2-րդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիան»։

2 թիմերն էլ սիրում են հարձակողական խաղ ցուցադրել։ Ենթադրում եմ, որ գոլեր կտեսնենք 2 թիմերի կողմից։ Ընտրում եմ 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը՝ 1․98 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա
19:00/11 ապր
«Ուրարտու» – «Փյունիկ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ