«Ուրարտու» – «Փյունիկ»․ կանխատեսում

20:00, 13 սպտ 2021
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Ուրարտուն» կընդունի «Փյունիկին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում երկու թիմերն էլ գոլ կխփեն։

Այս թիմերը հարևաններ են մրցաշարային աղյուսակում։ «Ուրարտուն» 4 խաղից հետո 9 միավորով 5-րդն է, իսկ «Փյունիկը» 7 միավորով 5-րդ տեղում է։ «Փյունիկը» 5 խաղերից 4-ում գոլ է բաց թողել և միայն ԲԿՄԱ-ի դեմ հանդիպմանն է անառիկ պահել սեփական դարպասը։

Նույնն էլ վերաբերում է թիմի խփած գոլերին։ Չեն կարողացել գոլ խփել միայն «Արարատ-Արմենիային»։ Միջազգային դադարի ընթացքում ակումբին են միացել հարձակվողներ Լազար Յովանովիչն ու Կառլոս Օլիվեյրան։

«Ուրարտուն» լավ է մեկնարկել այս մրցաշրջանում։ Ռոբերտ Արզումանյանի թիմը դիտարժան և գեղեցիկ խաղ է ցուցադրում, և որ ամենակարևորն է՝ արդյունք է ապահովում։ 4 խաղից հետո 9 միավորը շատ լավ արդյունք է «Ուրարտուի» համար։ Սեփական հարկի տակ «Ուրարտուն» ֆավորիտ է, սակայն «Փյունիկը» չի հանձնվի և կփորձի օգտվել իր շանսից։

Կարծում եմ՝ գոլառատ հանդիպում կտեսնենք, քանի որ երկու թիմերին էլ հաղթանակ է հարկավոր։ Հիմա մրցաշրջանի մեկնարկն է և պետք է միավորներ հավաքել՝ նույնիսկ ռիսկի դիմելով, քանի որ հետագայում այլևս սխալվել չի կարելի։

Ընտրում եմ՝ երկու թիմերը գոլ կխփեն խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․98 գործակիցը։

Օրդինար: Պարտված
VBET Հայաստանի Պրեմիեր լիգա
20:00/13 սպտ
«Ուրարտու»-«Փյունիկ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ