«Ուրարտու» – «Փյունիկ»։ Երևանյան դերբին գոլառատ կլինի

19:00, 27 փտր 2024
«Բուքմեյքերների ռեյտինգը» կանխատեսում է արել «Ուրարտու» – «Փյունիկ» Հայաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Նախորդ տուրում 2 թիմերն էլ միավորներ են կորցրել։ «Փյունիկը», որը գլխավորում է մրցաշարային աղյուսակը, 1։3 հաշվով զիջել է 2-րդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիային»։ Հիմա թիմերի միջև տարբերությունը 3 միավոր է։ Եթե «Փյունիկը» պարտվի այս խաղում, կարող է զիջել առաջատարի դիրքը։

«Ուրարտուն» նախորդ տուրում չկարողացավ հաղթել 10 հոգով մնացած «Նոային»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։ «Ուրարտուն» 35 միավորով 4-րդ տեղում է և 10 միավորով է հետ 3-րդ տեղից։ Թիմը եվրագավաթային տեղերում հայտնվելու համար պետք է մրցաշրջանն ավարտի եռյակում կամ էլ նվաճի Հայաստանի գավաթը։

Անկասկած, «Փյունիկը» նախորդ տուրում կրած պարտությունից հետո գերմոտիվացված կլինի։ Բացի դրանից, այս թիմերի միջև խաղերը միշտ լարված մթնոլորտում են անցնում։ Նախորդ մրցաշրջանի գրեթե այս հատվածում «Փյունիկը» 3։1 հաշվով հաղթել էր «Ուրարտուին» արտագնա խաղում։ Կարծում եմ, որ նման սցենարով խաղ կտեսնենք նաև այս անգամ։

Հիմա թիմերին ձեռնտու չէ ոչ-ոքին։ Պետք է հաղթել և միավորներ վաստակել։ Հաղթելու համար անհրաժեշտ է գրոհել և գոլեր խփել։ Կարծում եմ, որ երևանյան դերբին գոլառատ կլինի։ Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը՝ 1․77 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Հայաստանի Պրեմիեր լիգա
19:00/27 փտր
«Ուրարտու» – «Փյունիկ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ