«Ուրարտու» – «Կալև»: Կանխատեսում և խաղադրույք
Չեմ պատկերացնում, թե ինչ պետք է լինի, որպեսզի «Ուրարտուն» պարտվի այս խաղում։ Էստոնական ակումբն իսկապես շատ թույլ է։ Այնքան թույլ, որ «Ուրարտուի» հաղթանակի համար բուքմեյքերները սահմանել են 1․10 գործակիցը։ Իհարկե, գործակիցները չեն որոշում հաղթողին, բայց պետք է նշել, որ «Ուրարտուն» պարզապես պարտվելու իրավունք չունի։ Առաջին խաղում երևանյան ակումբը հաղթել է 2։1 հաշվով։
«Ուրարտուի» խաղադաշտում սպասվող խաղում Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը պետք է հնարավորինս շուտ 1-2 գոլ խփի և առանց լարվածության հանդիպումը հասցնի հաղթանական ավարտի։ Կարծում եմ, որ տանտերերի մոտ խնդիրներ չեն լինի։ Դժվար թե գերգոլառատ հանդիպում լինի և դաշտի տերերը ջախջախեն մրցակցին։ «Կալևը» մեծ ուժերով պաշտպանվելու է, իսկ «Ուրարտուն» խնդիրներ է ունենում մրցակցի հագեցած պաշտպանությունը ճեղքելու հարցում։
Նախորդ խաղում դուբլի հեղինակ էր դարձել թիմի նորեկ Էդգար Մովսեսյանը։ Շատ կարևոր է այն հանգամանքը, որ առաջին խաղին չմեկնած ռուս ֆուտբոլիստները պատրաստ կլինեն պատասխան հանդիպմանը։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ գերգոլառատ հանդիպում չենք տեսնի։ Գուցե ֆուտբոլիստները մտքով արդեն ԿԼ-ի երկրորդ փուլում են։
Ընտրում եմ «Ուրարտուն» չի պարտվի (1X) և խաղի գոլերի տոտալը 3․5-ից քիչ խաղադրույքը՝ 1․65 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: