«Ուրարտու» – ԲԿՄԱ․ կանխատեսում

18:30, 17 նյմ 2021
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ուրարտուն» կհյուրընկալի ԲԿՄԱ-ին։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղը գոլառատ կլինի։

Վերջին 5 խաղում «Ուրարտուն» ընդամենը 1 հաղթանակ է տարել և 15 միավորով 6-րդ տեղում է։ Նախորդ տուրում, որը միջազգային դադարից առաջ էր, թիմը հյուրընկալվելիս 1։2 հաշվով պարտվել էր «Ալաշկերտին»։ ԲԿՄԱ-ն նախորդ տուրում երկրորդ հաղթանակ տարավ ընթացիկ մրցաշրջանում՝ առավելության հասնելով Չարենցավանը ներկայացնող «Վանի» նկատմամբ։ Եթե «Նորավանքին» հաղթելն ինչ-որ տեղ կանխատեսելի էր, ապա «Վանի» դեպքում ԲԿՄԱ-ի երիտասարդները հաճելիորեն զարմացրին։

Կարծում եմ, որ այս խաղը գոլառատ է լինելու։ Նախ՝ ԲԿՄԱ-ի և առաջնության անվանի թիմերի դեմ խաղերը միշտ էլ գոլառատ են ստացվում։ Բացի այդ, այս երկու թիմերն էլ սիրում են հարձակողական ֆուտբոլ ցուցադրել։ Անգամ «Ուրարտուի» մեծ ճնշման դեպքում, ԲԿՄԱ-ն չի սեղմվի դարպասին և կփորձի իր խաղը ցուցադրել։

Բնականաբար, ֆավորիտը «Ուրարտուն» է։ Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմը սխալվելու իրավունք չունի և պետք է հաղթի մրցաշարային աղյուսակում դիրքը բարելավելու համար։ Առանց այդ էլ թիմն արդեն շատ է միավոր կորցրել։ ԲԿՄԱ-ն էլ հարմար մրցակից է։ Չեմ կարծում, որ ԲԿՄԱ-ն կկարողանա դիմադրել մրցակցի ճնշմանը։ Դե իսկ առաջին գոլից հետո խաղն ավելի կբացվի։

Ընտրում եմ գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․86 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
VBET Հայաստանի Պրեմիեր լիգա
18:30/17 նյմ
«Ուրարտու» – ԲԿՄԱ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ