«Ուրարտու» – «Բանիկ»։ Դարձյալ գոլառատ խաղի սպասումով

19:00, 01 օգս 2024
«Բուքմեյքերների ռեյտինգը» կանխատեսում է արել «Ուրարտու» – «Բանիկ» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպման վերաբերյալ։

«Ուրարտուն» առաջին խաղում պարտվել է 1։5 հաշվով։ 0։4 հաշվի ժամանակ հյուրերը մնացել են 10 հոգով․ կոպիտ խախտման համար խաղադաշտից հեռացվել է թիմի ավագ Ժիրայր Մարգարյանը։ Հանդիպման վերջնամասում չեխական թիմի խփած ևս մեկ գոլին պատասխանել է Գևորգ Տարախչյանը։

Իհարկե, հնարավոր քամբեքի մասին խոսելն անիմաստ է, քանի որ «Բանիկը» կարգով գերազանցում է մրցակցին։ Կարծում եմ, որ այս խաղը լավ հնարավորություն կլինի 2 թիմերի հատկապես երիտասարդ ֆուտբոլիստների համար ցուցադրելու իրենց որակները։ Պետք է մոռանալ հաշվի մասին և գեղեցիկ խաղ ցուցադրել։

Վստահ եմ, որ «Ուրարտուն» փորձելու է 1-2 գոլ խփել։ Բնականաբար, այդ փորձերի ընթացքում հայկական թիմն ազատ տարածություններ կտա մրցակցին։ Ենթադրում եմ, որ 2 թիմերն էլ ակտիվ կգործեն հարձակման գծում։

Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը՝ 1․75 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Կոնֆերենցիաների լիգա
19:00/1 օգս
«Ուրարտու» – «Բանիկ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ