«Ուրարտու» – «Արարատ-Արմենիա»։ Կանխատեսում և խաղադրույք
«Արարատ-Արմենիան» նույնպես ավարտեց ելույթները Կոնֆերենցիաների լիգայում։ Թիմը որակավորման երրորդ փուլում ընդհանուր 3։4 հաշվով զիջեց ռումինական «Պուշկաշ Ակադեմիային» և դուրս մնաց պայքարից։ Պատասխան խաղում երևանյան թիմը մոտ էր հաղթանակին, սակայն 10 հոգով մնալուց հետո հաշվի մեջ առաջ անցնելով, թիմը չկարողացավ խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ։
Հիմա «Արարատ-Արմենիան» կկենտրոնանա ներքին առաջնության վրա և կլինի չեմպիոնական պայքարում գլխավոր ֆավորիտը, քանի դեռ «Փյունիկն» ու «Նոան» մասնակցում են եվրագավաթային խաղերի։ Եթե այս 2 թիմերը դուրս գան խմբային փուլ, ապա «Արարատ-Արմենիան» խաղային գրաֆիկ առումով լուրջ առավելություն կունենա մրցակիցների հանդեպ։
«Ուրարտուն» այս տարի, անկասկած, ավելի է թուլացել։ Թիմում շատ են երիտասարդ հայ ֆուտբոլիստները, որոնք կայուն խաղ չեն ցուցադրում։ Գուցե ժամանակի ընթացքում նրանք մեծ աճ գրանցեն, բայց հիմա Գունկոյի համար շատ դժվար կլինի այս թիմով արդյունք ապահովել։
Կարծում եմ, որ հյուրերն այս խաղում կհաղթեն։ Ընտրում եմ «Արարատ-Արմենիայի» հաղթանակը խաղադրույքը՝ 1․76 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: