«Ուրարտու» – «Ալաշկերտ»: Կանխատեսում և խաղադրույք
«Ուրարտուն» 45 միավորով 4-րդ տեղում է։ Հայաստանի գավաթի եզրափակիչում պարտվելուց հետո թիմը հաջորդ մրցաշրջանի եվրագավաթային ուղեգիր կարող է նվաճել միայն այն դեպքում, եթե գրավի 4-րդ տեղը։ Իսկ այս տեղի համար պայքարին միացել է նաև «Արարատը», որը 34 խաղից հետո 44 միավորով 5-րդն է։ «Ալաշկերտը» 33 խաղից հետո ունի 42 միավոր։
«Ուրարտուն» մրցելու է նաև «Արարատի» հետ։ Ամեն ինչ կախված է հենց «Ուրարտուից»․ մնացած 3 հանդիպումներում հաղթելու դեպքում թիմը կապահովի 4-րդ տեղը։
«Արարատ-Արմենիայի» հետ խաղը ցույց տվեց, որ գործող չեմպիոնը, չնայած վատ շրջանին, կարող է հավաքվել և լավ հանդիպում անցկացնել։ Կարծում եմ, որ տնային խաղում «Ուրարտուն» նվազագույնը չի պարտվի։
«Ալաշկերտը» ձախողել է մրցաշրջանի գարնանային հատվածը, և սա թիմի վերջին շանսն է։ Անկասկած, հյուրերը նույնպես գերմոտիվացված կլինեն։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ «Ուրարտուն» հաջողության կհասնի այս խաղում։
Ընտրում եմ «Ուրարտուի» ֆորա (0) խաղադրույքը՝ 1․79 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: