«Ուոթֆորդ» – «Վեսթ Հեմ»․ Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

19:00, 28 դկտ 2021
Ֆուտբոլային լրագրող, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել «Ուոթֆորդ» – «Վեսթ Հեմ» Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Վեսթ Հեմը» չի կարողանում հաղթել 5 խաղ անընդմեջ, իսկ դրա պատճառն առանցքային պաշտպանների բացակայությունն է։ Առանց նրանց, թիմի պաշտպանության գիծը սխալներ է թույլ տալիս։ Այնպիսի սխալներ, որոնք չի կարողանում չեզոքացնել դարպասապահ Ֆաբիանսկին։ Հարձակման գծում ևս ամեն ինչ այդքան էլ լավ չէ։ Նախորդ տուրում շարք էր վերադարձել Մայքլ Անտոնիոն, որը դարձավ գոլի հեղինակ փոխարինման մտնելուց րոպեներ անց։

«Ուոթֆորդը» 3 հանդիպում բաց է թողել կորոնավիրուսի պատճառով։ Թիմը 18 օր է խաղային պրակտիկա չունի, իսկ մինչև այդ 4 անընդմեջ պարտություն էր կրել՝ ընդհանուր առմամբ 11 գոլ բաց թողնելով։ Գուցե թիմը թարմ տեսք կունենա, սակայն խաղային պրակտիկայի բացակայությունը կզգացվի նվազագույնը՝ առանց գնդակի խաղի ժամանակ։

Ենթադրում եմ, որ «Վեսթ Հեմը» կընդհատի անհաջող հանդիպումների շարքը և չի պարտվի այս խաղում, սակայն չի կարողանա անառիկ պահել սեփական դարպասը։ Ընտրում եմ «Վեսթ Հեմը» չի պարտվի և 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը։

Օրդինար: Հաղթած
Անգլիայի Պրեմիեր լիգա
19:00/28 դկտ
«Ուոթֆորդ» – «Վեսթ Հեմ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ