«Ուոթֆորդ» — «Մանչեսթեր Յունայթեդ». Ռոբերտ Գասպարյանի վիդեոկանխատեսումը
Բարև ձեզ։ Ես մարզական մեկնաբան Ռոբերտ Գասպարյանն եմ և ինչպես միշտ մենք միասին կհետևենք եվրոպական ֆուտբոլի ուիքենդում տեղ գտած ամենահետաքրքիր հանդիպումներին և առաջարկում եմ տեղափոխվել մառախլապատ Ալբիոն՝ Անգլիա։ Այստեղ առանձնացրել եմ «Ուոթֆորդ» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը, և հիմա ծանոթանանք, թե ինչ շահավետ գործակիցներ է առաջարկում Vivaro ընկերությունն այս խաղի համար։ Նախ տեսնենք, թե ինչ տրամադրությամբ են մոտեցել թիմերը։ «Մանչեսթեր Յունայթեդի» մասին խոսելիս պետք է նշել, որ այն բավական անհաջող է հանդես գալիս։ Վերջերս ԱՊԼ-ում զիջեց իր սկզբունքային մրցակցին՝ «Սիթիին»՝ 1։2 հաշվով։ Այնուհետև բավական գունատ խաղ ցույց տվեց Եվրոպայի լիգայում։ Դե հասկանալի է՝ «Մանչեսթեր Յունայթեդն» այստեղ լուրջ ֆուտբոլ չպետք է ցուցադրեր, այսինքն Եվրոպայի լիգան երկրորդական դեր ունի «Մանչեսթեր Յունայթեդի» համար։ Այնուամենայնիվ, անթույլատրելի էր պարտվել «Ֆեյենորդի» կարգի մրցակցին։ Զգում եք «Մանչեսթեր Յունայթեդի» և «Ֆեյենորդի» տարբերությունը։
Այնուամենայնիվ, հիմա թիմը պետք է կազդուրվի, հավաքվի և հանդես գա առանց Հենրիխ Մխիթարյանի, ով վնասվածք ունի։ Առանց Ֆիլ Ջոնսի, որը վաղուց վնասվածք ունի, և հիմա կարծես ապաքինվել էր, բայց դարձյալ ծնկի հետ կապված խնդիրներ ունի, նա նույնպես բաց կթողնի «Ուոթֆորդի» հետ հանդիպումը։ Իսկ ինչ վերաբերվում է «Ուոթֆորդին», ապա այս թիմը բավական կայուն կերպով է գոլի հեղինակ դառնում, թեպետ չի հաջողվում հաղթանակ տանել, բայց «Արսենալի» հետ խաղում կարողացել է գոլ խփել, իսկ վերջին գերարդյունավետ դիմակայությունում մրցակցի հարկի տակ 4։2 հաշվով հաղթել է «Վեսթ Հեմին»։ Այնպես որ, այս թիմն իրենից բավական մեծ ուժ է ներկայացնում։ Այնուամենայնիվ, մենք մնում ենք այն մտքին, որ «Մանչեսթեր Յունայթեդը» մնում է «Յունայթեդ»։ Իմ կանխատեսումը հետևյալն է՝ ««Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակ և գոլերը տոտալ 2,5-ից շատ»։
Եթե համաձայն եք այս խաղադրույքի հետ, ապա կարող եք հետևել ներքևի հղմանը և դուք էլ կատարեք խաղադրույք ու խաղալ հաճույքի համար։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: