«Ուոթֆորդ» – «Մանչեսթեր Յունայթեդ»․ Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

19:00, 20 նյմ 2021
Ֆուտբոլային լրագրող և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել «Ուոթֆորդ» – «Մանչեսթեր Յունայթեդ» Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Ուոթֆորդը» Կլաուդիո Ռանյերիի օրոք պարտվել է 4 խաղից 3-ում, և միայն «Էվերթոնին» է հաջողվել 5։2 հաշվով ջախջախել այս թիմին։ Իտալացի մասնագետի աշխատանքի պտուղներն առայժմ չեն երևում և դժվար է ասել, որ «Ուոթֆորդը» կխուսափի Պրեմիեր լիգայում մնալու պայքարից։

«Մանչեսթեր Յունայթեդի» հաջող հանդիպումներին հաջորդում են ֆիասկոները։ Գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերն առայժմ վայելում է ակումբի ղեկավարության վստահությունը, սակայն վաղուց կորցրել է երկրպագուներինը։ Դժվար թե նորվեգացուն հաջողվի ինչ-որ բան փոխել թիմում։ «Մանկունյացիները» կշարունակեն հաղթել թույլ թիմերին և կպարտվեն ավելի լուրջ մրցակիցներին։

Ենթադրում եմ, որ տանտերերն իրենց պահերը կունենան այս մրցավեճում և, երևի, նրանց կհաջողվի գոնե մեկ անգամ գրավել մրցակցի դարպասը։ Բայց հյուրերն, ամենայն հավանականությամբ, չեն պարտվի։

Օրդինար: Պարտված
Պրեմիեր լիգա
19:00/20 նյմ
«Ուոթֆորդ» - «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ