«Ունիոն» – «Հոֆենհայմ»: Ալեքսեյ Գասիլինի կանխատեսումը
Ողջուն։ Ավարտվեց ձմեռային դադարն իմ սիրելի Բունդեսլիգայում և ես հաճույքով կսկսեմ ներկայացնել իմ կանխատեսումները գերմանական ֆուտբոլի վերաբերյալ։ Սկսում եմ բավականին հետաքրքիր՝ «Ունիոն» – «Հոֆենհայմ» խաղից։
«Ունիոնի» վերաբերյալ քննարկումները շատ են։ Թիմը մրցաշրջանի սկզբնական հատվածում նույնիսկ գլխավորում էր մրցաշարային աղյուսակը։ Չեմ կարծում, թե դա պատահականություն էր։ Բավականին ուժեղ հարձակման գծով թիմ է։ Իհարկե, բեռլինյան ակումբը ձախողեց դադարից առաջ կայացած հանդիպումները՝ պարտվելով «Բայերին» (0:5) և«Ֆրայբուրգին» (1:4), իսկ «Աուգսբուրգի» հետ խաղն ավարտվեց ոչ-ոքի (2:2): Բայց կայացած 6 ընկերական խաղերում թիմը միայն հաղթանակներ է տարել՝ հաղթելով նույն «Աուգսբուրգին» 2 տարբեր կազմերով։
«Ունիոնը» հարձակողական ֆուտբոլ է խաղում և լավ է գործում պաշտպանությունում, բայց վերջին 3 պաշտոնական խաղերում 11 գոլ է բաց թողել։
«Հոֆենհայմը» դադարից առաջ 4 պարտություն էր կրել և 1 ոչ-ոքի խաղացել։ Եթե մրցաշրջանի սկզբում թիմը մոտենում էր եվրագավաթային գոտուն, ապա հիմա մրցաշարային աղյուսակի միջին հատվածում է։ «Հոֆենհայմը» խփել է 22 և բաց թողել նույնքան գոլ։ Ընկերական խաղերը թիմը լավ է անցկացրել՝ հաղթելով գերմանական 2 թիմի, ինչպես նաև Շվեյցարիայի առաջնության 2-րդ տեղում գտնվող «Սերվետին»։
Իհարկե, ընկերական խաղերի արդյունքները հիմք ընդունել պետք չէ։ Ընտրում եմ «Ունիոնի» հաղթանակը՝ 2․22 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: