«Ունիոն Բեռլին» – «Բրագա»: Ալեքսեյ Գասիլինի կանխատեսումը

20:45, 27 հկտ 2022
Ռուսաստանի Մ17 հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն, «Զենիթի», «Ամկարի» և «Տոմի» նախկին ֆուտբոլիստ, «Матч ТВ» հեռուստաալիքի մեկնաբան Ալեքսեյ Գասիլինը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է արել «Ունիոն Բեռլին» – «Բրագա» Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Կարելի է ասել, որ այս խաղում կվճռվի, թե որ թիմը դուրս կգա փլեյ-ֆֆ։ «Ունիոնն» ունի 6, իսկ «Բրագան»՝ 7 միավոր: Եկեք նայենք պորտուգալական թիմերին, քանի որ առաջին անգամ եմ կանխատեսում անում նրանց մասնակցությամբ խաղում։ «Բրագան» շատ մրցաշրջաններ Պորտուգալիայի չորրորդ ուժեղագույն թիմն է եղել «Պորտուից», «Բենֆիկայից» և «Սպորտինգից» հետո:

Այս թիմը միշտ մրցաշարային աղյուսակի վերին հատվածում է և մասնակցում է եվրագավաթներին։ Այս մրցաշրջանը շատ չի տարբերվում մյուսներից. «Բրագան» 3-րդ տեղում է ներքին առաջնությունում: Ի դեպ, վերջին 3 խաղերից 2-ում թիմը պարտվել է։ Նախ՝ 1:4 հաշվով զիջել է «Պորտուին», իսկ հետո՝ 0:1 հաշվով «Չավեսին»։

Նախորդ տուրում «Բրագան» 2։0 հաշվով հաղթե լ է «Էշտորիլին»։ Պորտուգալիայի առաջնությունում թիմը 10 տուրում 26 գոլ է խփել։ Սա առաջնության լավագույն ցուցանիշներից մեկն է։ «Բրագայից» կառանձնացնեմ Վիտինյային։ Նա երիտասարդ խաղացող է և հիանալի հարձակվող, որը կարող է գոլեր խփել: Ի դեպ, Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկությունում նա հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Ունիոնի» հետ խաղում։

«Ունիոնի» մասին միշտ հիացմունքով կարելի է խոսել։ Թիմը հիանալի մրցաշրջան է անցկացնում։ Բեռլինցիները գլխավորում են Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։ Լավ է գործում պաշտպանությունում և, ընդհանուր առմամբ, հիանալի ֆուտբոլ է ցուցադրում։ Այնուամենայնիվ, նախորդ տուրում թիմն անհասկանալի կերպով պարտվեց հետնապահ «Բոխումին»՝ 1։2 հաշվով։ Դրանից առաջ թիմը 5 անընդմեջ հաղթանակ էր տարել՝ գոլ բաց չթողնելով։

Ինձ համար ֆավորիտ են տանտերերը։ Ընտրում եմ «Ունիոնի» հաղթանակը՝ 1․91 գործակցով։ 

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Եվրոպա լիգա
20:45/27 հկտ
«Ունիոն Բեռլին» – «Բրագա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ