«Ունիոն» — «Բավարիա». Ալեքսեյ Անդրոնովի կանխատեսումը

20:00, 17 մյս 2020
Viasat հեռուստաընկերության հայտնի մեկնաբան Ալեքսեյ Անդրոնովը վիդեոկանխատեսում է արել Բունդեսլիգայի 26-րդ տուրի «Ունիոն» — «Բավարիա» հանդիպման վերաբերյալ:

Վերսկսում է Բունդեսլիգան: Ցանկացած խաղի պրեվյու երևի պետք է սկսել նրանից, որ մենք ընդհանրապես պատկերացում չունենք, թե ինչ մարզավիճակում են թիմերը: Նրանք ձմռանն արդեն հասցրել են վերսկսել մրցաշրջանը, իսկ հետո ստիպված էին ընդհատել: Եվ հիմա հնարավորություն չկա ինչ-որ ստուգողական խաղեր անցկացնել, միայն մարզումներ են եղել, որոնք եղել են բավական սուղ ֆորմատով: Առաջին տուրը հանելուկային կլինի:

Սակայն կան խաղեր, որոնցում իրավիճակը քիչ թե շատ ակնհայտ է: Օրինակ, «Ունիոն» — «Բավարիա» հանդիպմանը: «Ունիոնը» առաջին շրջանում հաղթեց Դորտմունդի «Բորուսիային»: Եվ «Բավարիան» շատ լավ հասկանում է, որ եթե միավորներ կորցնի Բեռլինում, ապա նրան դա ոչ ոք չի ների: Կարող է չափազանց սրանալ առաջնությունում պայքարը, դե բացի այդ էլ «Բավարիայի» ստատուսը թույլ չի տալիս միավորներ կորցնել նման մրցակցի դեմ:

Ես բացարձակ վստահ եմ, որ «Բավարիան» կհաղթի: Կարծում եմ, որ խնդիրներ չպետք է լինեն: Եվ, ըստ իս, «Ունիոնը» տրամադրված չի լինի, որպեսզի ամբողջ նվիրումով խաղա առաջատարների հետ: Նա երկրորդ շրջանում 0:5 հաշվով պարտվել է «Բորուսիային», որից հետո, իմ կարծիքով, անգամ հիասթափություն չկար թիմի մոտ: Ընտրում եմ 1,92 գործակցով «Բավարիայի» (-2) ֆորայով հաղթանակի տարբերակը:

Օրդինար: Չխաղարկված
Բունդեսլիգա, 26-րդ տուր
20:00/17 մյս
«Ունիոն» - «Բավարիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ 0