Ուկրաինա – Հայաստան: Իգոր Բուրբասի կանխատեսումը

17:00, 11 հնս 2022
Անվանի լրագրող և ինսայդեր, ուկրաինական «Футбол 1/2/3» ալիքների հաղորդավար, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Իգոր Բուրբասը կանխատեսում է արել Ուկրաինա – Հայաստան Ազգերի լիգայի B դիվիզիոնի առաջին խմբի երրորդ տուրի հանդիպման վերաբերյալ:

Ուկրաինայի հավաքականը վերակառուցման փուլում է, իսկ Ազգերի լիգան նպաստում է դրան։ Բացարձակ ռոտացիա, ինչին նպաստեց նաև Ուելսում ստացած հոգեբանական հարվածն ու առաջատար խաղացողների հոգնածությունը ակումբային մրցաշրջանի վերջում։ Ալեքսանդր Պետրակովը շատ լավ հասկանում է, որ Յարմոլենկոյին, Ստեպանենկոյին ու Սիդորչուկին հրաժեշտ տալու ժամանակը շուտով գալու է։ Եվ արդեն հիմա արժե սկսել փոփոխությունները և թիմի երիտասարդացումը։

Ուկրաինայի հավաքականի նոր սերունդը շատ տաղանդավոր է։ Մենք դա տեսանք Դուբլինում։ Այս խմբում մենք հանգիստ կարող ենք հույս դնել Լունինի, Պոպովի, Մուդրիկի և Դովբիկի վրա։ Կարծում եմ՝ այս խաղում խաղաժամանակ կստանան նաև թիմի առաջատարներից Զինչենկոն ու Միլանովսկին։ Ով էլ դուրս գա խաղադաշտ, մեր ցանկացած կազմ երկու գլուխ բարձր է մրցակցից։

Հայաստանի հավաքականի հետ վաղուց չենք մրցել, թեև 90-ականներին ու 21-րդ դարի սկզբնամասում այս հավաքականին հանդիպում էինք հնարավոր բոլոր ընտրական փուլերում։ Իրենց սարդ-մարդ Բերեզովսկու հետ այս թիմը հաճախ էր միավորներ խլում մեզանից։ Կասկածում եմ, որ այս անգամ դա կստացվի նրանց մոտ։ Վստահ եմ, որ ոչ։ Լեհական Լոձի աջակցությունը տնային խաղի պես կլինի մեզ համար, եվ մենք խուսախաբ չենք անի։

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Օրդինար: Հաղթած
Ազգերի լիգա
17:00/11 հնս
Ուկրաինա – Հայաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ