Ուկրաինա – Անգլիա: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Անգլիայի հավաքականը C խմբի առաջատարն է. 4 խաղ՝ 4 հաղթանակ, 15 խփած և 1 բաց թողած գոլ։ Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմը կարողացել է առաջին տուրում արտագնա հաղթանակ տանել Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիայի հավաքականի նկատմամբ։ Ի դեպ, իտալացիները Եվրո-2020-ի եզրափակիչում հաղթել էին հենց անգլիացիներին։
Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով երկրի ազգային հավաքականն այս խաղն անցկացնելու է Լեհաստանում՝ «Վրոցլավ Արենայում»։ Առաջին խաղում Անգլիան հաղթել է 2։0 հաշվով։ Առհասարակ, եթե քաղաքականությունը խառնենք սպորտին, ապա հնարավոր է, որ այս խաղում անգլիացները շանս տան մրցակցին։ Ճիշտ է, դա մի փոքր ֆանտաստիկայի ժանրից է, բայց այնպես էլ չէ, որ անհնար է։
Ուկրաինայի հավաքականը 3 խաղից հետո 6 միավոր ունի և փորձելու է պայքարել խմբում 2-րդ տեղը գրավելու համար։ Ենթադրում եմ, որ հանդիպումը գոլառատ կլինի։ Ուկրաինան, բնականաբար, կենտրոնանալու է պաշտպանության վրա, բայց տնային խաղում կփորձի վտանգավոր հակագրոհներ անցկացնել։
Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչն էլ կարող է ռոտացիա կիրառել, իսկ շանս ստացած խաղացողները կփորձեն աչքի ընկնել։ Կարծում եմ, որ գոլառատ հանդիպումը կլինի։ Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը՝ 1․86 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: