Ուիքենդյան սուպերէքսպրեսս. խաղում ենք 19.6 գործակցով
«Մանչեսթեր Յունայթեդ» — «Արսենալ»
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչում «Միտյուլանդին» հաղթելուց եւ հաջորդ փուլ դուրս գալուց հետո Լուի վան Գալին ծանրագույն հանդիպում է սպասվում: Մանչեսթերցիների մրցակիցը բոլորովին վերջերս «Բարսելոնայից» պարտություն կրած «Արսենալն» է:
«Յունայթեդի» հիվանդասենյակը շարունակում է մարդաշատ մնալ: Մեկնարկային կազմի 7 ֆուտբոլիստների մասնակցությունն առաջիկա խաղին բացառված է: Հանդիպմանը հնարավոր է չմասնակցեն նաեւ Դե Խեան, Մարսիալը, Դարմիանը եւ Սմոլինգը: Արսեն Վենգերի տրամադրության տակ չեն Կասորլան, Ուիլշերը, Ռոսիցկին եւ Օքսլեյ-Չեմբերլենը:
Առաջին շրջանում կայացած խաղում լոնդոնյան ակումբը 3:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տոնեց: Դրանից առաջ եւս երկու խաղում Արսեն Վենգերի ֆուտբոլիստները չէին պարտվել մանկունյանցիներին:
Հոլանդացին կարողացել է մի փոքր բարելավել թիմի խաղը: Ունենալով նման լուրջ կադրային կորուստներ՝ «կարմիր սատանաները» սեփական հարկի տակ վերջին վեց խաղերում միայն մեկ պարտություն են կրել: Հյուրերը, իրենց հերթին, ավելի հաջող են հանդես գալիս սեփական դաշտում, հյուրընկալվելիս 39 հնարավորից վաստակել են 24 միավոր:
Կարելի է ակնկալել գոլառատ ֆուտբոլ: Երկու թիմերն էլ միավորների խիստ կարիք ունեն: Իսկ դրանք վաստակելու համար պետք է առաջ նետվել: Հաշվի առնելով, որ «Արսենալի» դեմ վերջին 12 տնային խաղերից 11-ում «Յունայթեդը» չի պարտվել, ամենահավանական հաշիվը 2:1-ն է: Բայց մենք կբավարարվենք «ՏՇ 2.5 գոլ» խաղադրույքով:
«Լիվերպուլ» — «Մանչեսթեր Սիթի»
Յուրգեն Կլոպը «Լիվերպուլում» իր առաջին տիտղոսը նվաճելու հնարավորությունը կունենա արդեն հաշված ժամեր անց: Մերսիսայդցիները Եվրոպա լիգայում հաղթեցին «Աուգսբուրգին» եւ դուրս եկան 1/8 եզրափակիչ: «Մանչեսթեր Սիթին» իր հերթին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում վստահ հաղթանակ տոնեց Կիեւի «Դինամոյի» նկատմամբ: Երկու թիմերն էլ բարձր տրամադրությամբ են մոտենում խաղին:
Այս թիմերի նախորդ հանդիպումը ավարտվել է «Լիվերպուլի» 4:1 հաշվով հաղթանակով: Յուրգեն Կլոպպի թիմը հիանալի հանդիպում անցկացրեց ու հյուրընկալվելիս գերազանց հաղթանակ տոնեց:
Հանդիպումը կայանալու է «Ուեմբլիում», ասել է, թե չեզոք մարզադաշտում, ինչը կողմերից ոչ մեկին առավելություն չի տալիս: «Կարմիրներից» խաղին չեն մասնակցի Ջո Ալլենը, Ադամ Լալանան, Մարտին Շկրտելը: Մրցակցի ճամբարում վիրավորեն Սամիր Նասրին, Ֆաբիեն Դելֆը եւ Կեւին դե Բրույնեն:
«Լիվերպուլը» վերջին երեք խաղերը հիանալի է անցկացրել: Նախ՝ 6:0 արտագնա ջախջախիչ հաղթանակ «Ասթոն Վիլայի» նկատմամբ, այնուհետեւ 0:0 եւ 1:0 «Աուգսբուրգի» հետ, չնայած, որ գոլ խփելու բազմաթիվ հնարավորություններ ուներ: «Սիթին» «Դինամոյի» հետ խաղից առաջ երեք անընդմեջ պարտություն էր կրել «Չելսիից», «Տոտենհեմից» եւ «Լեսթերից»: Կարծում եմ՝ լուրջ մրցակիցների հետ վերջին շրջանում «քաղաքաբնակների» բարդ խաղալը հավելյալ առավելություն է տալիս «Լիվերպուլին»: Չնայած «կապույտները» ֆավորիտ են, ըստ իս, գավաթին կտիրանա «Լիվերը»:
«Բորուսիա» — «Հոֆենհայմ»
Դորտմունդի «Բորուսիան» հանդիպելու է առաջնության աութսայդերներից մեկին: Չնայած «Հոֆենհայմը» ետնապահներից է՝ առաջին հատվածի խաղն ավարտվել էր մարտական ոչ-ոքի՝ 1:1:
Թոմաս Տուխելի թիմի հաղթանակը կասկած չի հարուցում: Բունդեսլիգայի այս մրցաշրջանում սեփական հարկի տակ անցկացրած խաղերում թիմն ընդամենը երկու միավոր է կորցրել: Հաշվի առնելով վերջին շրջանում «մեղուների» ծանր գրաֆիկը, կարծում եմ, որ նրանք հաղթանակի կհասնեն՝ առավելագույնը երեք գոլ խփելով:
«Բարսելոնա» — «Սեւիլիա»
«Սեւիլիային» հաղթելու դեպքում «Բարսելոնան» կկրկին «Ռեալի»՝ անպարտելի 34 անընդմեջ խաղերի ռեկորդը: Լուիս Էնրիկեի թիմը հաղթում է ճանապարհին պատահած յուրաքանչյուր կարգի թիմի: Հատկանշական է, որ այդ անպարտելի խաղերի շարքն սկսվել էր հենց «Սեւիլիային» պարտվելուց հետո:
Լա լիգայի շրջանակներում «Բարսելոնայի» վերջին 12 տնային խաղերում գրանցվել է 2.5-ից շատ գոլ: «Սեւիլիան» էլ անհաջող է խաղում հյուրընկալվելիս. նախորդ չորս արտագնա խաղերում թիմն ընդամենը երեք միավոր է վաստակել:
Հաշվի առնելով, որ վերջին չորս խաղերում «Սեւիլիան» անպայման գոլ է խփել կատալոնացիներին, բայց միեւնույն ժամանակ «Նոու Կամպում» անհաջող է խաղում, ընտրում եմ «Հ1 եւ ՏՇ 3.5 գոլ» խաղադրույքը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: