Ուելս – Լեհաստան: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Կիսաեզրափակիչում Լեհաստանի հավաքականը 5։1 հաշվով հաղթել էր Էստոնիային։ Լեհերին իսկապես հեշտ մրցակից էր բաժին հասել։ Նույնը կարելի ասել նաև Ուելսի մասին։ Բրիտանացիները կիսաեզրափակիչում 4։1 հաշվով հաղթել են Ֆինլանդիային։
Ուելս – Լեհաստան զույգի հաղթողը Եվրո-2024-ի ուղեգիր կնվաճի։ Հանդիպումը կայանալու է Քարդիֆում, իսկ դա նշանակում է, որ Ուելսի հավաքականը լուրջ աջակցություն կունենա։ Այնուամենայնիվ, ինձ թվում է, որ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր կնվաճի Լեհաստանի հավաքականը։
Իրականում դժվար է ասել, թե որ հավաքականն է ավելի ուժեղ։ Ուելսի խաղացողները հիմնականում հանդես են գալիս ԱՊԼ-ի և Չեմպիոնշիփի թիմերում։ Թոփ թիմերում հանդես եկող ֆուտբոլիստներ, կարելի է ասել, չկան։ Իսկ Լեհաստանի հավաքականն ունի Ռոբերտ Լևանդովսկի, որը պետք է այս խաղում օգնի իր թիմին։ Զիլենսկին հանդես է գալիս «Նապոլիում», իսկ դարպասապահը Վոյցեխ Շչեսնին է, որը կարող է օգնել թիմին նաև հետխաղային 11 մետրանոցների ժամանակ, եթե գործը հասնի դրան։
Լևանդովսկիի համար, ամենայն հավանականությամբ, սա վերջին խոշոր մրցաշարը կլինի ազգային հավաքականում։ Կարծում եմ, որ «Բարսելոնայի» հարձակվողը վճռորոշ դեր կխաղա այս խաղում։
Իմ կանխատեսումն է Լեհաստանի հավաքականը կնվաճի Եվրո-2024-ի ուղեգիր խաղադրույքը՝ 2․20 գործակցով։ Գուցե ամեն ինչ չվճռվի հիմնական ժամանակում, սակայն կարծում եմ, որ Եվրոպայի առաջնության ուղեգիրը կնվաճեն լեհերը։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: