Ուելս – Լեհաստան։ Տիմուր Ժուրավելի կանխատեսումը
Հաղթողը Եվրո-2024-ի ուղեգիր կնվաճի։ Քարդիֆում Ուելսը կհյուրընկալի Լեհաստանին։ 2 թիմերն էլ խոշոր հաշվով հաղթել են կիսաեզրափակիչում։
Մենք երկար ժամանակ մտածում էինք, որ Ուելսի հավաքականը Բեյլն ու Ռեմսին են։ Այսինքն գլխավոր գործող անձինք երկուսն են։ Հիմա այդպես չէ։ Բեյլն ավարտել է կարիերան, իսկ Ռեմսին հիմնական կազմի խաղացող չէ։ 2016 թվականից հետո երիտասարդ լավ ֆուտբոլիստներ են համալրել Ուելսի հավաքականը, սակայն կենտրոնական հարձակվողի բացակայությունը դեռ լուրջ խնդիր է թիմի համար։ Ընդհանուր առմամբ, Ուելսը շատ լավ կազմ ունի։ Ինձ թվում է, որ հենց բրիտանական թիմն է այս խաղում ֆավորիտ։
Լեհաստանի հավաքականին ավելի քիչ եմ ծանոթ, սակայն ընդհանուր առմամբ ամուր թիմ է, որի առաջատարը Ռոբերտ Լևանդովսկին է։ Այնուամենայնիվ, կասկածներ կան, որ Լևանդովսկին չի կարողանա օգնել թիմին այնպես, ինչպես նախկինում։ Ուելսի հավաքականի երիտասարդներն ինձ ավելի շատ են դուրս գալիս։ Պետք է նշել, որ Քարդիֆում խելահեղ մթնոլորտ է լինում Ուելսի հավաքականի հանդիպումների ժամանակ։
Կարծում եմ, որ Ուելսի համար կյանքի խաղ կլինի։ Ընտրում եմ Ուելսի հաղթանակը՝ 2․59 գործակցով։ Եթե չեք ցանկանում ռիսկի դիմել, ապա կարելի է ընտրել Ուելսը կնվաճի Եվրո-2024-ի ուղեգիր տարբերակը։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: