Ուելս – Լատվիա։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Ուելսի ազգային հավաքականը շատ մասնագետների ընկալմամբ իր ընտրական խմբում լինելու է ամենաանսպասելի մրցակիցը բոլորի համար։ Աշխարհի առաջնությունից հետո թիմի կազմում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ։ Էականորեն տուժել է հարձակման գիծը, քանի որ թիմի ավագ ու առաջատար Գարեթ Բեյլն ավարտել է կարիերան։ Ընտրական մրցաշարի առաջին տուրում բրիտանացիները «մազով» խուսափեց պարտությունից Խորվաթիայի հետ խաղում։ Բալկաններն առաջին կեսում բացեցին հաշիվը, սակայն վերջում կորցրեցին զգոնությունն ու ձեռքից բաց թողեցին հաղթանակը․ Ուելսը հույժ կարևոր միավոր վաստակեց 93-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ։
Լատվիացիներն առաջին տուրի հանդիպումը բաց են թողել։ Մարզավիճակ պահպանելու համար նրանք ընկերական հանդիպում են անցկացրել Իռլանդիայի հետ։ Թեպետ Իռլանդիան հաղթեց 3։2 հաշվով, բայց Լատվիան հիանալի տպավորություն թողեց։ Առհասարակ, վերջին շրջանում լատվիական ֆուտբոլը զարգանում է։ Ազգերի լիգայի D դիվիզիոնում նրանք հաղթեցին բոլոր մրցակիցներին ու գրավեցին առաջին տեղը։
Ըստ էության, իրար հետ մրցելու են հավասար մրցակիցներ, թեպետ վերջին շրջանում Ուելսը զգալիորեն ավելի հաջողակ է ընտրական մրցաշարերում։ Եթե նույնիսկ Ուելսը տնային խաղում հաղթի, սեփական դարպասն անառիկ պահել դժվար թե հաջողվի։ Եկեք չմոռանանք, որ վերջին 9 խաղում Ուելսը ոչ մի հաղթանակ չունի. վերջինը տարել է Ուկրաինայի հետ աշխարհի առաջնության անցումային խաղում։ Կարծում եմ, երկու թիմերն էլ գոլ կխփեն։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: