Ուելս – Հայաստան: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի մեկնարկային տուրում Հայաստանի հավաքականը տնային խաղում պարտվեց Թուրքիային 1։2 հաշվով։ Խաղային տեսանկյունից նորանշանակ մարզիչ Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ Հայաստանի ընտրանին վատ հանդիպում չանցկացրեց ու զիջեց մրցակցին միայն անհատական որոշ սխալների պատճառով։ Ընտրական մրցաշարի մեկնարկից առաջ ուկրաինացի մասնագետը հնարավորություն ստացավ կառուցել թիմ առանց Հենրիխ Մխիթարյանի։ «Ինտերի» կիսապաշտպանն ընտրական մրցաշարի մեկնարկից առաջ հայտարարեց, որ չի վերադառնալու հավաքական։ Փոխարենը Հենրիխի տեղը զբաղեցնելու է Հրանտ Լեոն-Ռանոսը, որը Կիպրոսի դեմ ընկերական խաղում նորամուտը նշեց դուբլով։
Կերպարանփոխվում է նաև Ուելսի հավաքականը։ Գարեթ Բեյլն ավարտել է կարիերան։ Առանց հավաքականի պատմության լավագույն ռմբարկուի ու առաջատարի, բրիտանացիները սկսել են ընտրական մրցաշարն առանց պարտության՝ հաղթելով Լատվիային ու ոչ-ոքի խաղալով Խորվաթիայի հետ։ Հավասար խմբի պայմաններում Ուելսի ընտրանին կարող է հուսալ, որ ընտրական մրցաշարի վերջնական պատկերը կլինի նրանց օգտին։
Առաջիկա խաղից առաջ բրիտանական թիմը կորուստ չունի, փոխարենը լուրջ վնասվածքներ են գրանցվել Հայաստանի հավաքականի ուսումնամարզական հավաքի ժամանակ։ Մինչև Ուելս մեկները խնդիրներ ունեցան Խորեն Բայրամյանն ու Տարոն Ոսկանյանը, չի խաղա նաև Կամո Հովհաննիսյանը։ Որոշ տեղեկություններով 99 տոկոսով խաղը բաց կթողնի նաև թիմի ավագ Վարազդատ Հարոյանը։ Սա նշանակում է, որ մեր թիմի պաշտպանությունն ունենալու է առնվազն անսովոր տեսք։ Այս ամենը հաշվի առնելով՝ ենթադրում եմ, որ Ուելսի հավաքականը առնվազն 2 գոլ կխփի։ Մենք էլ բայց ընդունակ ենք գոնե 1 պատասխան տալու։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: