Ուելս – Հայաստան: Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

22:45, 16 հնս 2023
Ֆուտբոլային մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է արել Ուելս – Հայաստան Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի խմբային փուլի երրորդ տուրի հանդիպման վերաբերյալ:

Ուելսի հավաքականը եվրոպական ամուր միջակ է: Ռոբ Փեյջի թիմը երկու տուրում վաստակել է 4 միավոր և Խորվաթիայից հետո երկրորդն է, քանի որ խորվաթները մեկ գոլ ավելի ունեն:

Ուելսի առավելությունն ամուր պաշտպանությունն է: Չմոռանանք, որ այս թիմի խաղացողների մեծ մասը հանդես է գալիս անգլիական Պրեմիեր լիգայում և Չեմփիոնշիփում:

Որակավորման մրցաշարը բրիտանացիները սկսեցին Խորվաթիայի հետ ոչ-ոքիով: Սա լուրջ արդյունք է: Իհարկե, տանտերերը կարգով ավելի բարձր են, սակայն Ալեքսանդր Պետրակովի գալուց հետո Հայաստանի հավաքականում տրամադրությունը փոխվել է: Հանդերձարանում վերջապես լավ մթնոլորտ է: Թուրքիայի հետ խաղը ցույց տվեց, որ տղաները սկսել են հավատալ իրենց ուժերին:

Նվիրվածության պակաս մեր հավաքականի ֆուտբոլիստները չունեն: Մնում է խաղային կարգապահությունն ու ուշադրությունը, որի պակասը մեզ խանգարեց նույն Թուրքիայի հետ մրցավեճում:

Պետրակովի թիմն այս հանդիպմանը մոտենում է կադրային լուրջ խնդիրներով: Վնասվածքների պատճառով բացակայելու են Տարոն Ոսկանյանը, Կամո Հովհաննիսյանը, Խորեն Բայրամյանը, հարցակաի տակ է նաև թիմի ավագ Վարազդատ Հարոյանի մասնակցությունը: Փոխարենը համալրում ունենք մեր ամենախոցելի դիրքում: Վերջապես ուկրաինացի մասնագետը թիմ է հրավիրել «Ալաշկերտի» դարպասապահ Օգնյեն Չանչարևիչին, Բալեկյանն ու Սելարայանը կոլեկտիվին միացել են Ուելսում, չմոռանանք նաև Գրանտ Լեոն Ռանոսին, որը հավաքականին միանում է Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» ֆուտբոլիստի կարգավիճակում և ապացուցելու շատ բան ունի:

Հայաստանի հավաքականը վերջին անգամ Եվրոյի որակավորման փուլերում արտագնա «չոր» հանդիպում անցկացրել է հեռավոր 2011-ին, իսկ Ուելսը վերջին անգամ տանը պարտվել է նույն 2011-ին:

Եվս մեկ հետաքրքիր հանգամանք՝ Հայաստանի հավաքականի մասնակցությամբ նախորդ 18 խաղերից 16-ում առաջին խաղակեսերում գոլ է գրանցվել:

Այս ամենը հաշվի առնելով՝ առաջարկում եմ առաջին խաղակեսի գոլերի տոտալը 1-ից շատ խաղադրույքը:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Եվրո-2024
22:45/16 հնս
Ուելս – Հայաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ