Ուելս – Հայաստան։ Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը
Ողջույն.
Եռամսյա դադարից հետո ասպարեզ է վերադառնում Հայաստանի ազգային հավաքականը: Մեր ընտրանին Եվրո-2024-ի ընտրական մրցաշարում կանցկացնի իր երկրորդ հանդիպումը: Մրցակիցն Ուելսն է, խաղն էլ՝ Քարդիֆում: Ամերիկա չեմ հայտնաբերի, եթե ասեմ, որ բարդ է լինելու:
Հայաստանի հավաքականն իր միակ ընտրական խաղում տանը 1։2 հաշվով պարտվեց Թուրքիային, իսկ Ուելսը հասցրել է երկու հանդիպում անցկացնել: Արտագնա արժեքավոր ոչ-ոքի Խորվաթիայի հետ, նվազագույն հաշվով տնային հաղթանակ Լատվիայի նկատմամբ և Ռոբերտ Փեյջի թիմը նույն խորվաթների հետ գլխավորում է մեր խմբի մրցաշարային աղյուսակը: Այս երկու խաղերը շատ բանի մասին են խոսում. օրինակ՝ որ Ուելսը կարող է դրսում կռիվ տալ խմբի ֆավորիտի հետ կամ, որ կարող է տանը խնդիրներ ունենալ վերջին զամբյուղի ներկայացուցչի հետ: Ի դեպ, հետագայի համար. սա նաև խոսում է այն մասին, որ Լատվիան ընդհանրապես նվեր չէ: Եզրակացությունը մեկն է՝ բոլորի հետ պայքարել պետք է և կարելի է: Ուելսի հավաքականում այլևս չի խաղում Գարեթ Բեյլը, իսկ դա կտրուկ նվազեցրել է բրիտանական ընտրանու ներուժը: Այո, ուելսցիները մեծամասամբ խաղում են անգլիական ակումբներում և միջին թիմային մակարդակով մեզ գերազանցում են: Նրանց հավաքականն ավելի բալանսավորված է: Հայաստանի հավաքականում դիսբալանսը նկատվում է օղակների միջև: Ինչ վերաբերում է դարպասը պաշտպանելուն, մենք ունենք խնդիրներ՝ դարպասապահները (նաև Չանչարևիչը) գերհուսալի չեն, պաշտպանությունում Ալեքսանդր Պետրակովն ունի ընտրության պակաս: Դրան գումարած՝ վնասվածքներն ավելի բարդացրին իրավիճակը: Իսկ առջևի գծում հաճելի պատկեր է: Մեր շատ խաղացողներ տոն են տալիս իրենց ակումբներում ու կարող են բացել ցանկացած թիմի պաշտպանություն: Մնում է հասկանալ՝ ինչպես է Պետրակովը պատրաստվում քաղարկել թիկունքի լուրջ բացերը:
Խաղը նաև մրցաշարային լուրջ նշանակություն ունի, իսկ դա միշտ իր ազդեցությունն է ունենում ընթացքի վրա: Ուելսը փորձելու է մնալ առաջատարներից մեկի կարգավիճակում, իսկ մենք չենք կարող մեզ թույլ տալ կրկին պարտվել: Չեմ կարծում, որ անգամ խաղի տնային կարգավիճակն ուլեսցիներին ստիպի շատ բաց ֆուտբոլ խաղալ: Փեյջը վստահաբար տեղյակ է՝ ինչպես կարող է հակագրոհել Հայատսանի հավաքականը: Մյուս կողմից, Պետրակովն էլ բաց ֆուտբոլի սիրահար չէ: Մեր թիմը կապավինի հենց հակագրոհներին և կփորձի դրանցից օգուտ քաղել: Կարծում եմ՝ ինչպես և Ուելս – Լատվիա խաղում, շատ գոլեր չենք տեսնելու: Ավելի հաշվարկային ֆուտբոլ է լինելու, որտեղ կշահի նա, ով ավելի լավ կօգտագործի ընձեռված պահերը: Հետևաբար, առաջարկում եմ ընտրել խաղում առավելագույնը երկու գոլի տարբերակը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: