Ուելս — Բելգիա. Ալեքսանդր Վիշնեվսկու վիդեոկանխատեսումը
https://youtu.be/nedIfPHORqM
Ողջույն բոլորին: Այսօր խոսում ենք Եվրոպայի առաջնության երկրորդ քառորդ եզրափակչի մասին` Ուելսի հավաքականն ընդդեմ Բելգիայի: Հիշեցնեմ, որ փլեյ-օֆֆ դուրս եկած բոլոր չորս բրիտանական թիմերից Ուելսը միակն էր, որ մտավ ութ ուժեղագույնների մեջ: Մեծ հաջողություն ուելսյան ֆուտբոլի համար: Ինձ թվում է` եթե խոսենք բրիտանական ֆուտբոլի մասին, մի կողմից, այսպիսի հիանալի արդյունք` բոլորը բացի Շոտլանդիայից դուրս եկան փլեյ-օֆֆ, բայց միևնույն ժամանակ բրիտանական ոչ մի թիմ 1/8 եզրափակչում լավ չխաղաց:
Հնարավոր է` Իռլանդիան, հենց Իռլանդիան, այլ ոչ թե Հյուսիսային Իռլանդիան, քչից-շատից ցուցադրեց համակրելի ֆուտբոլ և երկար ժամանակ հաշվի մեջ առաջ էր, իսկ մնացած բոլորը հիասթափեցրին իրենց խաղով` այդ թվում Ուելսը, չնայած նրան, որ հաղթեց: Բայց նա խաղում էր բրիտանական մեկ այլ թիմի` Հյուսիսային Իռլանդիայի դեմ: Նրանցից ինչ-որ մեկը պետք է անցներ հաջորդ փուլ, և Ուելսը դա արեց` շնորհիվ զզվելի մրցակցի ինքնագոլի: Բայց ինձ թվում է, որ Ուելսի հավաքականն իր առավելագույնին արդեն հասել է, նրա ամենամեծ հաջողությունն այդպես էլ կմնա Ռուսաստանի նկատմամբ տարած խոշոր հաղթանակը (3:0): Իմ կարծիքով` Ուելսը չի կարող հասնել նրան, ինչին ութ տարի առաջ հասավ Ռուսաստանի հավաքականը և հայտնվեց չորս ուժեղագույնների մեջ, դուրս չի գա կիսաեզրափակիչ, իսկ այնտեղ կհայտնվի Բելգիան, քանզի ողջ մրցաշարի ընթացքում Բելգիան ուժեղ է երևում: Թիմը շատ հիասթափեցրեց առաջին խաղում, և այդժամ բոլոր խոսեցին մարզիչ Մարկ Վիլմոտսի համար, թե ինչպես կարելի է այդպիսի հիանալի ֆուտբոլիստներից, որոնք հավաքված են Բելգիայի հավաքականում, այդպիսի անպետք թիմային խաղ ստեղծել և այդքան վատ հանդես գալ: Բայց սա երկար մրցաշար է, եզրափակչի մասնակիցների համար 7 հանդիպում: Այսպիսի մրցաշարում կարևոր է մարզավիճակ հավաքել, կամաց-կամաց ներգրավվել, պետք չէ ամենասկզբից ամբողջ ուժը ցույց տալ, ինչպես արեց իմ սիրելի Խորվաթիայի հավաքականը, որը խմբային փուլին արդեն մարզավիճակի գագաթնակետում էր, իսկ փլեյ-օֆֆում, ցավոք, ի վիճակի չգտնվեց:
Բելգիան, ընդհակառակը, վատ երևաց առաջին խաղում, բայց այնուհետև բարելավեց խաղը, վերջին երեք խաղերում 8:0 ընդհանուր հաշվով հաղթել է և ինձ թվում է, որ Բելգիան բոլոր հիմքերն ունի կրկին բավական վստահ հաղթանակ տանելու: Կարծում եմ, որ Բելգիայի մաքուր հաղթանակի համար առաջարկվող 1,7 գործակիցը բավականին լավն է: Ինձ թվում է, որ Բելգիան հաղթելու բոլոր շանսերն ունի: Եթե թիմը ցուցադրի այն բարձրակարգ խաղի կեսը, որը կար Հունգարիայի դեմ նախորդ խաղում, ապա ուելսցիները ոչ մի տեսակի շանսեր չեն ունենա:
Այդ պատճառով իմ խաղադրույքը Բելգիայի վրա է: Եթե խոսենք բուքմեյքերական լայնույթների մասին, ապա կընդլայնեի խաղադրույքը, ընտրելով ավելի խոշոր 1,92 գործակիցը և մի փոքր այլ խաղադրույք` ոչ թե Բելգիայի մաքուր հաղթանակը, այլ այն, որ Բելգիան կհաղթի և խաղում 4,5-ից քիչ գոլ կխփվի: Դժվար թե թիմերը 5 գոլ խփեն: Դրա համար առանձնահատուկ նախադրյալներ չկան, հետևաբար իմ խաղադրույքը վատ առաջարկ չէ:
Շնորհակալություն ուշադրության համար, ձեր հետ Ալեքսանդր Վիշնեվսկին էր` հատուկ «Բուքմեյքերների Ռեյտինգի» համար: Բոլորին հաջող խաղադրույքներ:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: