ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթ. Արթուր Պետրոսյանի վիդեոկանխատեսումը

23:00, 11 օգս 2021
Ֆուտբոլային լրագրող, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել «Չելսի» (Անգլիա) – «Վիլյառեալ» (Իսպանիա) ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղի վերաբերյալ։

Եվրոպայի Սուպերգավաթի համար մրցելու են «Չելսին» և «Վիլյառեալը»։ Ինձ թվում է, որ այս դիմակայությունում որոշիչ գործոն կարող է լինել այն, որ լոնդոնցիների՝ միանգամից 8 ֆուտբոլիստներ հավաքականների անդամներ են և նոր մեկնարկած մրցաշրջանում առայժ ոչ մի հանդիպման չեն մասնակցել։

Միջմրցաշրջանային հատվածի բոլոր խաղերում «Չելսին» հանդես է եկել փորձնական կազմով։ Հավանաբար, այս հանգամանքը կարող է իր ազդեցությունը թողնել «կապույտների» խաղի վրա։ Չմոռանանք, որ երեք օրից մեկնարկելու է Անգլիայի Պրեմիեր լիգան և այստեղ հարց է առաջանում․ ո՞ր հանդիպումն է լոնդոնցիների համար առավել կարևոր։

Ինչ վերաբերում է «Վիլյառեալին», ապա Ունաի Էմերին խաղը կկառուցի այնպես, ինչպես «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ «Դեղին սուզանավը» կգործի ըստ մրցակցի և կփորձի որսալ նրա սխալները։ «Վիլյառեալը» կարողանում է նման կերպ խաղալ, իսկ, ընդհանրապես, իսպանական ակումբը եվրոպական մրցասպարեզում, արդեն 15 խաղ է չի պարտվում։

«Չելսին» այս դիմակայության ֆավորիտն է, բայց ենթադրում եմ, որ «Վիլյառեալը» չի պարտվի հիմնական ժամանակում։

Պա՛րզ է, լոնդոնյան ակումբն ավելի է հզորացել այս մրցաշրջանում։ Ամենայն հավանականությամբ, Թոմաս Տուխելի կոլեկտիվը «Մանչեսթեր Սիթիի» հետ կպայքարի Անգլիայի Պրեմիեր լիգայի հաղթողի կոչման համար, բայց կարծում եմ՝ թիմն այս պահին այնքան էլ հզոր տեսք չունի։

Ինձ թվում է, որ «Վիլյառեալն» անպայման հակագրոհների հնարավորություն կունենա, իսկ եթե հաշվի առնենք նաև մրցակցի ֆուտբոլիստների ոչ այնքան լավ համագործակցությունը, ապա իսպանական թիմն անկյունայիններ վաստակելու ավելի շատ շանս կունենա։ Կարելի է փորձել առաջին խաղակեսում «Վիլյառեալի» անկյունայինների ֆորա (+1.5) տարբերակը։

Իսպանացիները գրագետ պաշտպանվելու են և հնարավորինս թույլ չեն տալու, որ ոչ այնքան լավ կազմակերպված մրցակիցը հասնի հաջողության։

Այս խաղում կարելի է փորձել «Վիլյառեալը» չի պարտվի հիմնական ժամանակում (x 2) խաղադրույքը 2․07 գործակցով կամ՝ առաջին խաղակեսում «Վիլյառեալի» անկյունայինների հանդիկապը (+1.5) տարբերակը։

Օրդինար: Հաղթած
ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթ
23:00/11 օգս
«Չելսի» – «Վիլյառեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ