«Ուդինեզե» – «Ինտեր»: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

17:00, 28 սպտ 2024
Խաղում է
Մարզական մեկնաբան, ArmSport.am կայքի վերլուծաբան, հաղորդավար, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Ուդինեզե» – «Ինտեր» Իտալիայի Ա սերիայի 6-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Ինտերը» նախորդ տուրում պարտվեց դերբիում՝ զիջելով «Միլանին» 1։2 հաշվով։ Դրանից առաջ էլ միլանյան թիմը 0։0 հաշվով ոչ-ոքի էր գրանցել «Մանչեսթեր Սիթիի» հետ Չեմպիոնների լիգայում։ Ա սերիայի 4-րդ տուրում էլ Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը չէր կարողացել հաղթել «Մոնցային» (1:1):

Տարօրինակ արդյունքներ են, քանի որ բոլոր 3 խաղերում «Ինտերն» արժանի էր ավելիին։ Դժվար է ասել, թե ինչն է պատճառը, որ Իտալիայի գործող չեմպիոնը մրցաշրջանի այս հատվածում դրական արդյունքներ չի գրանցում։ Կազմի առումով խնդիրներ չկան։ Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմը համալրվել է նոր խաղացողներով։ Ինձագին Չեմպիոնների լիգայում որոշակի փոփոխություններ էր կատարել։ Հենրիխ Մխիթարյանի փոխարեն խաղադաշտ էր դուրս եկել թիմի նորեկ Պյոտր Զիելինսկին։

«Ուդինեզեն» 10 միավորով 4-րդ տեղում է և 2 միավորով առաջ է «Ինտերից»։ Միայն այս հանգամանքը բավական է, որ «Ինտերի» ֆուտբոլիստները լինեն գերմոտիվացված և խաղադաշտ դուրս գան մրցակցին ջախջախելու ցանկությամբ։ Այո, «Ուդինեզեն» հաղթել է առաջնության նորեկներ «Կոմոյին» և «Պարման», առավելության է հասել «Լացիոյի» նկատմամբ և ոչ-ոքի գրանցել «Բոլոնիայի» հետ։ Այնուամենայնիվ, թիմի իրական մակարդակը ցույց տվեց «Ռոմայի» հետ նախորդ տուրի խաղը, որտեղ Հռոմը ներկայացնող թիմը ջախջախեց մրցակցին 3։0 հաշվով։

Դերբիում պարտությունից հետո Ինձագին գուցե կտրուկ քայլեր կձեռնարկի կազմի ընտրության հարցում։ Ամեն դեպքում սպասում եմ, որ հյուրերը վստահ հաղթանակ կտանեն։

Ընտրում եմ «Ինտերի» հաղթանակ և խաղի գոլերի տոտալը 1․5-ից շատ խաղադրույքը՝ 1․67 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Ա սերիա
17:00/28 սպտ
«Ուդինեզե» – «Ինտեր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ