Նվազող գործակիցներ. «Չելսի» — «Ուոթֆորդ»

19:00, 26 դկտ 2015
Խաղային շաբաթ օրվա երրորդ հանդիպման շրջանակներում կառճակատվեն «Չելսին» եւ «Ուոթֆորդը»: 

Անգլիա. ԱՊԼ. «Չելսի» — «Ուոթֆորդ» 

Թրենդ. «Ուոթֆորդի» հաղթանակի գործակիցը իջել է միջինը 160 միավորով՝ 9,60-ից դառնալով 7,0 (միջին ցուցանիշը բոլոր բուքմեյքերներում):

Պատճառը. «Չելսին» (6.78 — ռեյտինգը WhoScored-ում) փոխեց գլխավոր մարզչին եւ միանգամից ընդհատեց առանց հաղթանակների 3 հանդիպումների շարքը: Ժոզե Մոուրինյոյի փոխարեն եկավ Գուս Հիդինկը եւ միանգամից խնդրեց խաղացողներին հասկանալ ստեղծված իրավիճակի ամբողջ բարդությունը: Եվ տպավորություն է ստեղծվում, որ նրանք հասկացան միմյանց. թիմը ավելի քան վստահ հաղթեց «Սանդերլենդին» (6.69): Բայց արդյո՞ք այս հաղթանակը ցույց է տալիս «ազնվականների» իրական ուժը: Ավելի շուտ ոչ, քան այո: Ջոն Թերրին (6.43) դժվար թե գործի պաշտպանությունում այնպես, ինչպես 24 տարեկանում, իսկ Սեսկ Ֆաբրեգասը կախարդական կերպով չի սկսի խաղալ նախորդ մրցաշրջանի կերպ եւ չի կարողանա մրցակցել Մեսութ Օզիլի հետ Թյերի Անրիի ռեկորդի համար:

«Կապույտները» հուսալի չեն պաշտպանությունում, որտեղ գործնականում ամեն խաղին գոլ են բաց թողնում: Այդ փաստը հաստատեց նաեւ «Սանդերլենդի» հետ վերջին հանդիպումը (Պրեմիեր-լիգայում արտագնա խաղերում թույլ հանդես եկող թիմերից մեկը): Այդ խաղում Սեզար Ասպիլիկուետան (6.86) եւ Կուրտ Զուման (6.78) հենց տուգանային հրապարակում բաց թողեցին Ֆաբիո Բորինիին: Դիեգո Կոստան (6.68) եւ Էդեն Ազարը (6.98) հեռու են իրենց օպտիմալ մարզավիճակից, քանի որ վերջին ժամանակներում դեռ Մոուրինյոյի օրոք հայտնվում էին պահեստայինների նստարանին: Մի խոսքով, փոփոխությունները անհրաժեշտ էին: Դրանք եղան, բայց առաջիկա հանդիպումներում արդեն կտրուկ փոփոխությունների սպասել պետք չէ (ընդ որում, երբ առջեւում հրթիռային արագությամբ ընթանում է «Ուոթֆորդը» (6.89)): Վնասվածք ունեցող խաղացողներ չկան: Հարցականի տակ է Էդեն Ազարի մասնակցությունը (6.98):

Այս մրցաշրջանում «Ուոթֆորդը» «Լեսթերից» (7.05) ոչ պակաս է զարմացնում: Կիկե Սանչես Ֆլորեսի սաները առաջնությունում հիանալի շարք են անցկացնում եւ արդեն 4-րդ խաղն անընդմեջ հաղթում են՝ այդ ժամանակահատվածում խփելով 10 եւ բաց թողնելով 4 գնդակ: Առանձին պետք է նշել նախորդ տուրում «Լիվերպուլի» (6.82) նկատմամբ տարած հաղթանակը, որտեղ անկասկած, «բոռերի» խաղը ծափահարությունների է արժանի:

Հարդֆորդշիր կոմսությունը ներկայացնող ակումբը ինչպես ֆունկցիոնալ, այնպես էլ տակտիկական առումով հաղթեց Յուրգեն Կլոպի թիմին, իսկ 90 րոպեներից հետո լուսատախտակին վառվում էր մերսիսայդցիների համար խոշոր 0:3 հաշիվը: Պաշտպանական գիծը շատ հուսալի է գործում Միգել Բրիտոսի (6.99) եւ Ալան Նյոմի (7.04) գլխավորությամբ՝ վերջին 5 խաղերում միջինը բաց թողնելով 0,8 գոլ, իսկ Տրոյա Դինի (7.29) — Օդիոն Իգալո (7.42) հարձակվողական դուետը արդեն 17 գնդակ է ուղարկել մրցակիցների դարպասը:

Վնասվածք ունեցող խաղացողները՝ պահեստայւն պաշտպաններ Թոմի Հոբանը եւ Յոել Էքստրանդն են: Հարցականի տակ է պաշտպան Սեբաստիան Պրյոդլի (6.67) եւ կիսապաշտպան Վալոն Բեհրամիի (6.54) մասնակցության հարցը:

Եզրահանգում. Չնայած ոչ ստաբիլ ելույթներին՝ բուքմեյքերները այս հանդիպման ֆավորիտ համարում են «Չելսիին», բայց «Ուոթֆորդը» կարող է պայքար մղել գործող չեմպիոնի հետ եւ միավորներ տանել «Սթեմֆորդ Բրիջից»: Այս դեպքում հիանալի տարբերակ է «Ուոթֆորդի» (+1) ֆորայով խաղադրույքը:

Թրեյդինգ. Խաղադրույք «Ուոթֆորդի» «օգտին»: Սպասվում է «Սթոք Սիթիի» գործակցի աննշան նվազում, եւ մենք դեռ կարող ենք մի քանի միավոր շահույթ ունենալ: Խաղը ավելի շատ համապատասխանում է ֆիքսված խաղադրույքին:

Օրդինար: Հաղթած
Անգլիա. ԱՊԼ
19:00/26 դկտ
«Չելսի» - «Ուոթֆորդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ