Նովակ Ջոկովիչ — Խուան Մարտին Դել Պոտրո. Աննա Չակվետաձեի կանխատեսումը

03:15, 08 օգս 2016
Հայտնի ռուս թենիսիստուհի, աշխարհի նախկին 5-րդ ռակետ, WTA-ի առանձին մրցաշարերում 8 տիտղոս նվաճած, «Евроспорт» հեռուստաընկերության մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Աննա Չակվետաձեն կանխատեսում է արել Ռիո դե Ժանեյրոյում ընթացող օլիմպիական թենիսի մրցաշարի տղամարդկանց մենախաղի առաջին շրջանի Նովակ Ջոկովիչ — Խուան Մարտին Դել Պոտրո հանդիպման վերաբերյալ, որը տեղի կունենա երկուշաբթի ուշ գիշերը: Մեր փորձագետը ենթադրում է, որ սերբը արագ կլուծի մրցակցի հարցերը:

Դել Պոտրոյի բախտը վիճակահանության հարցում չբերեց: Հենց սկզբում նա պետք է մրցի աշխարհի առաջին ռակետի հետ: Կարծում եմ, որ Ջոկովիչն էլ ուրախ չէ վիճակահանությունից: Ինչ կա ուրախանալու, երբ հենց առաջին փուլում հանդիպում ես «Մեծ սաղավարտում» հաղթած թենիսիստի: Ջոկովիչը հաղթեց Տորոնտոյի մրցաշարում: Նա մրցաշարն այնքան էլ լավ չսկսեց, բայց հետո բացվեց ու շատ հեշտ հաղթեց: Դել Պոտրոն Ուիմբլդոնից հետո չի խաղացել: Չեմ կարծում, որ հիմա նա պատրաստ է Ջոկովիչի համար մեծ խնդիրներ ստեղծել: Իր լավագույն մարզավիճակում նա կարող է անել դա, բայց ոչ հիմա: Ջոկովիչը սիրում է առաջին շրջանների ժամանակ մրցակիցներին շանսեր տալ, բայց հիմա հասկանում է, որ պետք է խնայել ուժերը: Դել Պոտրոյին ազատություն տալ պետք չէ: Այդ դեպքում նա կարող է ոգևորվել ու մեծ բարդություններ ստեղծել: Այդ պատճառով էլ կարծում եմ, որ խաղում 20,5-ից քիչ գեյմ կլինի:

Օրդինար: Պարտված
Օլիմպիական խաղեր, թենիսի տղամարդկանց մենախաղ, առաջին շրջան
03:15/8 օգս
Նովակ Ջոկովիչ — Խուան Մարտին Դել Պոտրո
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ