Նովակ Ջոկովիչ — Սթեն Վավրինկա. Աննա Չակվետաձեի վիդեոկանխատեսումը

00:00, 12 սպտ 2016
Հայտնի ռուս թենիսիստուհի, աշխարհի նախկին 5-րդ ռակետ, WTA-ի առանձին մրցաշարերում 8 տիտղոս նվաճած, «Евроспорт» հեռուստաընկերության մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Աննա Չակվետաձեն կանխատեսում է արել Նյու-Յորքում կայանալիք US Open-ի տղամարդկանց մենախաղի եզրափակչի Նովակ Ջոկովիչ — Սթեն Վավրինկա հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ առաջիկա խաղում սերբը կհաղթի, բայց շվեյցարացին գոնե մեկ սեթ կկարողանա հաղթել: 

https://youtu.be/VPEx3ngUSGg

Ողջույն ընկերներ !

Դե ի՞նչ: Վաղը մեզ սպասվում է եզրափակիչը՝ Նովակ Ջոկովիչը կխաղա Սթեն Վավրինկայի հետ: Անհասկանալի է, թե ինչպես Սթեն Վավրինկան հասավ եզրափակիչ, քանի որ քիչ էր մնում պարտվեր Դանիել Էվանսին: Այդուհանդերձ նա կարողացավ բարելավել իր խաղի մակարդակը, բայց ինձ թվում է, որ դա բավականաչափ չէ, որպեսզի տիտղոսը նվաճի: Կարծում եմ, որ Նովակ Ջոկովիչը կհաղթի խաղում և հաղթանակ կտանի US Open-ում, բայց Սթեն Վավրինկան մեկ սեթ կհաղթի: Վերջիվերջո նա արժանի է մեկ խաղափուլի, նա կարող է դա տանել Ջոկովիչի մոտից:

Նովակը շատ լավ նայվեց… Իհարկե, նրա նյարդերը մի փոքր փչացրեց Գաել Մոնֆիսը, բայց նա շատ ուժեր է պահպանել: Ջոկովիչն այնպիսի մրցակից չի ունեցել, որտեղ նա ամբողջովին ներդնի իր ուժերը: Նշանակում է՝ նա դա կարող է անել եզրափակչում: Մշտապես նրա մոտ ինչ-որ խնդիրներ կան ուսի հետ, նա դա մերսել է, բայց կարծում եմ, որ կապաքինվի: Սթեն Վավրինկայի հետ նրանք միմյանց շատ լավ գիտեն՝ շատ անգամ են մարզվել, շատ անգամ են միմյանց հետ խաղացել:

Շատ կզարմանամ, եթե խաղի այն մակարդակով, որն այս մրցաշարում ցուցադրեց Սթեն Վավրինկան, նվաճի տիտղոսը: Կարծում եմ, որ Ջոկովիչը դա նրան թույլ չի տա, կհաղթի խաղում, բայց մեկ սեթ կզիջի:

Օրդինար: Պարտված
US Open. տղամարդկանց մենախաղ. եզրափակիչ
00:00/12 սպտ
Նովակ Ջոկովիչ - Սթեն Վավրինկա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ