Նովակ Ջոկովիչ — Ռոջեր Ֆեդերեր. Աննա Չակվետաձեի կանխատեսումը

12:30, 28 հնվ 2016
Հայտնի ռուս թենիսիտուհի, աշխարհի նախկին 5-րդ ռակետ, WTA-ի առանձին մրցաշարերում 8 տիտղոս նվաճած, «Евроспорт» հեռուստաընկերության մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Աննա Չակվետաձեն կանխատեսում է արել Australian Open-ի տղամարդկանց մենապայքարի կիսաեզրափակիչ փուլի Նովակ Ջոկովիչ — Ռոջեր Ֆեդերեր հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ հանդիպումը 3 խաղափուլերում չի ավարտվի: 

Գիգանտների պայքար: Ի՞նչ կարելի է այստեղ ասել. Ֆավորիտը Նովակ Ջոկովիչն է: Դրանում ոչ մի կասկած չկա: Ռոջերը նախորդ մրցաշրջանում հաղթել է Նովակին՝ ընդ որում մի քանի անգամ, բայց դրանք եղել են 3-սեթանոց խաղերում, իսկ ահա սերբի դեմ 5-սեթանոց խաղերում շվեյցարացուն չի բավականացնում, բայց դրա հետ նա ոչ մի բան չի կարող անել: Արդեն մի քանի տարի Ֆեդերերին չի հաջողվում «Մեծ սաղավարտի» մրցաշարերում հաղթել Ջոկովիչին, թեեւ նրանք հաճախ են հանդիպում:

Ջոկովիչի մարզավիճակի մասին ինչ-որ բան խոսելը դժվար է: Նա 5 սեթ անցկացրեց Սիմոնի հետ, իսկ հետո շատ հեշտ հաղթեց Նիշիկորիին, բայց այդտեղ ճապոնացին շատ օգնեց, մեծ քանակությամբ սխալներ թույլ տվեց: Ինչպես Ջոկովիչը հանդես կգա կիսաեզրափակչում, մենք միայն կարող ենք գուշակել: Ֆեդերերի հետ ամեն ինչ հեշտ է: Երեւում է, որ մրցաշարի ընթացքում Ռոջերը միայն ավելացրել է, բայց կասկածում եմ, որ նա դուրս կգա եզրափակիչ: Կարծում եմ, Ջոկովիչը սեթից ավելին չի տա: Նովակը մի փոքր նյարդայնացավ քառորդ եզրափակչում, բայց այդ ժամանակ շատ հավաքված և կենտրոնացած խաղաց: Բնականաբար, կիսաեզրափակչում նա մաքսիմալ ուժերով կխաղա, անակնկալներ չի մատուցի: Եվ Ռոջերը չի դիմակայի այն արագություններին, որը կառաջարկի Ջոկովիչը: Սկզբից Ֆեդերերը կփորձի պայքարել, բայց հետո այդուհանդերձ կսկսի ավելի շատ սխալվել, եւ Նովակը նրան կսեղմի:

Կարծում եմ, այդուհանդերձ Ռոջերը մեկ սեթ կվերցնի: Այդ պատճառով, կարելի է դիտարկել հետեւյալ տարբերակը. «Նովակ Ջոկովիչի անհատական գեյմերը տոտալ 21,5-ից շատ»:

Օրդինար: Պարտված
Australian Open. տղամարդկանց մենապայքար. կիսաեզրափակիչ
12:30/28 հնվ
Նովակ Ջոկովիչ - Ռոջեր Ֆեդերեր
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ