Նովակ Ջոկովիչ — Ռաֆայել Նադալ․ Կանխատեսում ԲՌ թիմից

12:30, 27 հնվ 2019

Թենիսի Ավտրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի եզրափակչում ուժերը կչափեն աշխարհի առաջին և երկրորդ ռակետները՝ Նովակ Ջոկովիչը և Ռաֆայել Նադալը։ Փորձենք քննարկել ու հասկանալ, թե ինչ է սպասվում մեզ եզրափակչում։ 

Ավտրալիայի բաց առաջնությունը մոտենում է հանգուցալուծմանը։ Թենիսի երկրպագուները երջանիկ են։ Եզրափակչում նրանք տեսնելու են վերջին տասնամյակների լավագույն դիմակայություններից մեկը։ Սերբական խարիզման հանդիպելու է իսպանական ցուլին՝ Նովակ Ջոկովիչը ընդդեմ Ռաֆա Նադալի։

Այնքան ասելու բան կա, որ չգիտեմ՝ որտեղից սկսեմ։ Սերբ թենիսիստը ֆանտաստիկ մարզավիճակում է։ Նա հաղթել է նախորդ երկու Grand Slam-ներում՝ US open-ում և Ուիմբլդոնում։ Վնասվածքից հետո ոչ ոք Նովակից նման վերադարձ չէր սպասում, բայց նա արեց դա։ Հիմա կարող է 7-րդ գավաթը նվաճել Մելբուռնում ու բացարձակ ռեկորդ գրանցել։

Ինչ վերաբերում է Ռաֆային, ապա իսպանացին ևս հիասքանչ մարզավիճակում է։ Ի տարբերություն Նովակի, ով երկու սեթ պարտվել է եզրափակչի ճանապարհին, Նադալը բոլոր խաղերում առավելության է հասել մրցակիցների նկատմամբ 3 սեթերում։ Սա իսկապես եզակի դրսևորում է իսպանացու համար։

Չեմ կարող չնշել, որ այս հանդիպումը 2012 թվականի Australian open-ի եզրափակչի կրկնությունն է։ Թենիսի պատմության ամենաերկար եզրափակիչը Մեծ սաղավարտի մրցաշարերում, որը երբևէ եղել է, գրանցվել է հենց այդ օրը։ Մոտ 6 ժամ տևած խաղում այդ ժամանակ հաղթեց Նովակը։

Անցնեմ կանխատեսմանը։ Նախ ուզում եմ, որ թենիսի երկրպագուները և թեկուզ թենիսից հեռու մարդիկ դիտեն այս խաղը, քան որ այն իսկական սպորտային թատրոն է, իսկական դրամա։ Դրամա, քանզի վերջում հաղթելու է մեկը։ Նադալը Մելբուռնում հաղթել է ընդամենը մեկ անգամ, ու դա եղել է 2009-ին։ Անկասկած նա փորձելու է ռևանշի հասնել Ջոկովիչից 2012-ի խաղի համար։ Անկեղծ ասած, դժվար է ընտրել նրանցից մեկին, բայց ես կանեմ դա։ Կարծում եմ՝ Նովակ Ջոկովիչը կհաղթի Ռաֆա Նադալին։ Նադալի չափից դուրս հեշտ ճանապարհը միգուցե խանգարի նրան՝ չնայած Նադալը այդ ամենի մասին պետք է որ մոռացած լինի։ Ինչևէ․․․1,74 գործակցով ես ձեզ առաջարկում եմ հավատալ Նովակ Ջոկովիչի հաղթանակին ու վայելել մելբուռնյան թենիսային խելագարության վերջին առկայծումը։

Օրդինար: Չխաղարկված
Ավտրալիայի բաց առաջնություն 2019․ Տղամարդկանց մենախաղ․ եզրափակիչ
12:30/27 հնվ
Նովակ Ջոկովիչ - Ռաֆայել Նադալ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ 0