Նովակ Ջոկովիչ – Նիկ Կիրյոս: Տիտղոսի համար պայքարը թեժ է լինելու

17:00, 10 հլս 2022
«Բուքմեյքերների ռեյտինգը» կանխատեսում է կատարել Նովակ Ջոկովիչ – Նիկ Կիրյոս թենիսի «Մեծ սաղավարտի» Ուիմբլդոնի մրցաշարի տղամարդկանց մենախաղի եզրափակիչի հանդիպման վերաբերյալ:

Նովակ Ջոկովիչ

Նովակը գիտակցում է, որ շատ կարևոր է հաղթել կարիերայի 21-րդ «Մեծ սաղավարտը» և ընթացիկ մրցաշրջանի առաջին տիտղոսը:

Ռաֆայել Նադալն առջևում է երկու մեյջորով, իսկ Լոնդոնում պարտությունը սասանել է սերբի վստահությունը: Ջոկովիչը եզրափակիչի ճանապարհին հաղթեց Կվոն Սու Վուին, Տանասի Կոկինակիսին, Միոմիր Կեցմանովիչին, Տիմ վան Ռեյթհովենին, Յանիկ Սիներային և Կեմերոն Նորիին: Չի կարելի ասել, որ սերբ թենիսիստը կայուն է գործում, խնդիրներ կան հետին գծի մոտ խաղում, բայց ընդհանուր մակարդակը բավականին լավն է: Կարևոր պահերին Նովակի ֆորհենդն ու մատուցումը հիանալի են աշխատում:

Նիկ Կիրյոս

Կիրյոսը կարիերայում առաջին անգամ է դուրս եկել «Մեծ սաղավարտի» եզրափակիչ: Դժվար է ասել, թե ինչպես Նիկի վրա կանդրադառնա Ռաֆաել Նադալի հրաժարվելը կիսաեզրափակիչից: Մի կողմից ավստրալացին հանգստի հնարավորություն ստացավ, մյուս կողմից էլ այդ հանդիպումը Կիրյոսի համար կարևոր նշանակություն կունենար հոգեբանական տեսանկյունից:

Թենիսիստները երկու անգամ են հանդիպել: Երկու դեպքում էլ առավելության է հասել Նիկ Կիրյոսը:

Կանխատեսում

Մինչև Ավստրալիայի բաց առաջնությունը, թենիսիստների հարաբերությունները շատ լարված էին, բայց այդ միջադեպից առաջ և հետո Կիրյոսն աջակցեց սերբին:

Երկուսն էլ հիանալի են մատուցում: Հետին գծում սերբն ավելի հետաքրքիր տեսք ունի: Եթե Նիկը կարողաա ամբողջ հանդիպման ընթացքում պահպանել կետրոնացվածությունը, ֆորհենդից հզոր հարվածել, ապա կարող է լրջորեն հավակնել տիտղոսին: Սպասում եմ, որ առանց կռվի Նիկը Ջոկովիչին Ուիմբլդոնում 7-րդ հաղթանակը չի տա:

Ընտրում եմ Կիրյոսի (+5,5) ֆորա խաղադրույքը:

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Օրդինար: Հաղթած
Ուիմբլդոն
17:00/10 հլս
Նովակ Ջոկովիչ – Նիկ Կիրյոս
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ