Նովակ Ջոկովիչ – Կասպեր Ռուդ․ Սոֆյա Տարտակովայի կանխատեսումը

17:00, 15 նյմ 2021
«Матч ТВ» հեռուստաալիքի մեկնաբան և «Բուքմեյքերների ռեյտինգի» թենիսի փորձագետ Սոֆյա Տարտակովան կանխատեսում է արել Նովակ Ջոկովիչ – Կասպեր Ռուդ ATP Ամփոփիչ մրցաշարի խմբային փուլի առաջին տուրի դիմակայության վերաբերյալ։

Հետաքրքիր է, թե ինչ վիճակում է Ամփոփիչ մրցաշարին մոտենալու Նովակ Ջոկովիչը։ Նրա առաջին մրցակիցը կլինի նորվեգացի Կասպեր Ռուդը, որը տաղանդավոր թենիսիստ է և լավ է գործում հետին գծից։

Սակայն Նովակն արքա է։ Այո՛, մրցաշրջանի միջին հատվածը բավականին սպեցիֆիկ էր նրա համար։ Սերբը չկարողացավ իրականացնել իր երազանքը և տիրանալ ոսկե սաղավարտին։ Անհաջող խաղաց Օլիմպիական խաղերում, որտեղ չկարողացավ ոսկե մեդալ նվաճել։ Բայց մնացած բոլոր մրցաշարերը ցույց են տալիս, թե ներքուստ ինչ ուժեղ անձնավորություն է Ջոկովիչը։ Նա չեմպիոն է և կարողացավ կրկին հավաքել իրեն։ Նովակը սահուն բալանս է պահպանում աշխատանքում և անձնական կյանքում։

Վերջերս նա «Մասթերսի» եզրափակիչում ռևանշի հասավ Դանիլ Մեդվեդևի նկատմամբ։ Ռուս թենիսիստը բավականին լավ էր գործում և ամեն ինչ նրա օգտին էր դասավորվում, սակայն Նովակը ցույց տվեց, որ ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ։ Այդ հաղթանակը ևս մեկ անգամ ապացուցում է, որ սերբ թենիսիստը Ամփոփիչ մրցաշարի հաղթողի գլխավոր հավակնորդն է։ Սա բոլորովին այլ մրցաշար է, որտեղ նախ պայքարում են խմբային փուլում և ցավալի պարտություններից հետո հարկավոր է վերադասավորել ուժերը ու կրկին դուրս գալ կորտ։ Ջոկովիչը շատ լավ գիտե, թե ինչպես են դա անում։

Նովակը չի ցանկանում առաջատարի դիրքը զիջել ավելի երիտասարդ թենիսիստներին։ Նա այս դիմակայության բացահայտ ֆավորիտն է ու հիանալի մարզավիճակում է։ Այդ պատճառով էլ իմաստ չունի այս դեպքում ռիսկի գնալ։

Օրդինար: Հաղթած
ATP Ամփոփիչ մրցաշար
17:00/15 նյմ
Նովակ Ջոկովիչ – Կասպեր Ռուդ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ