Նովակ Ջոկովիչ — Էնդի Մարեյ. Աննա Չակվետաձեի վիդեոկանխատեսումը

17:00, 05 հնս 2016
Հայտնի ռուս թենիսիստուհի, աշխարհի նախկին 5-րդ ռակետ, WTA-ի առանձին մրցաշարերում 8 տիտղոս նվաճած, «Евроспорт» հեռուստաընկերության մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Աննա Չակվետաձեն կանխատեսում է արել Ռոլան Գարոսի տղամարդկանց մենախաղի եզրափակիչ Նովակ Ջոկովիչ — Էնդի Մարեյ հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ առաջիկա խաղում կհաղթի Ջոկովիչը, իսկ Մարեյը մեկ սեթից ավել չի վերցնի:

https://www.youtube.com/watch?v=L-M_nNecH4c

Ահա և եկավ տղամարդկանց եզրափակչի ժամանակը: Նովակ Ջոկովիչը կմրցի Էնդի Մարեյի հետ, ով այսօր հեշտորեն հաղթեց Ստանիսլաս Վավրինկային: Ջոկովիչն այսօր շատ լավ խաղաց: Սակայն ինձ թվում է, որ սեթերով Նովակը լուրջ մրցակիցներ չուներ, թեև պետք է նշել, որ ամեն հանդիպման հետ նա ավելի ու ավելի լավ է խաղում: Եվ վախենամ, որ Էնդի Մարեյը եզրափակիչ դիմակայությունում առավելագույնը մեկ սեթ կհաղթի, թեև նա ուրբաթ օրը լավ խաղաց կիսաեզրափակչում: Ջոկովիչը նրան կորտում այդպես իրեն հարմարավետ զգալու հնարավորություն չի տա: Վավրինկան շատ էր սխալվում, իսկ Ջոկովիչը կայունության վրա է խաղում: Ընդհանրապես Ջոկովիչի և Մարեյի խաղաոճերը շատ նման են, միայն սերբը մի քանի անգամ ավելի լավ է կատարում իր հարձակվողական հարվածները, արագ է շարժվում: Երկուսն էլ պահպանման վրա են խաղում, ձգտում են լինել կայուն: Բայց վախենամ, որ ոտքերի աշխատանքի հաշվին Ջոկովիչը վերջապես կհաղթի Ռոլան Գարոսին:

Օրդինար: Հաղթած
Ռոլան Գարոս, տղամարդկանց մենախաղ, եզրափակիչ
17:00/5 հնս
Նովակ Ջոկովիչ - Էնդի Մարեյ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ