Նովակ Ջոկովիչ — Դոմինիկ Թիմ. Աննա Չակվետաձեի կանխատեսումը

18:00, 13 նյմ 2016
Հայտնի ռուս թենիսիստուհի, աշխարհի նախկին 5-րդ ռակետ, WTA-ի առանձին մրցաշարերում 8 տիտղոս նվաճած, «Евроспорт» հեեռուստաալիքի մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Աննա Չակվետաձեն կանխատեսում է արել ATP-ի տարվա ամփոփիչ մրցաշարի Իվան Լենդլի խմբի մեկնարկային տուրի Նովակ Ջոկովիչ — Դոմինիկ Թիմ հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ առաջիկա խաղում 19,5 գեյմից շատ կլինի: 

Ջոկովիչը, իհարկե, ամփոփիչ մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկն է, դե իսկ Դոմինիկ Թիմը՝ նորեկ: Պետք է ասել, որ ավստրիացին հիասքանչ խաղաց մրցաշրջանի առաջին մասում, գրեթե յուրաքանչյուր մրցաշարում երկար անցավ: Բայց մրցաշրջանի երկրորդ մասում նրա գործողություններում արդեն հոգնածություն զգացվեց: Ինչ-որ տեղ նույնը կարելի է ասել նաև Ջոկովիչի մասին: Ռոլան Գարոսից հետո նա արդեն այդքան էլ լավը չէ, քիչ պարտություններ չեղան, եթե դատենք սերբի չափանիշներով, և լոնդոնյան մրցաշարին նա մոտենում է ոչ իր մարզավիճակի գագաթնակետին: Փարիզում նա պարտվեց Չիլիչին երկու սեթերում, իսկ մինչ այդ տանջվեց Դիմիտրովի հետ: Թիմը, ճիշտ է, ընդհանրապես առանց շանսերի պարտվեց Սոկին: Բայց փոխարենը ավստրիացին ժամանակ է ունեցել նախապատրաստվելու ամփոփիչ մրցաշարին: Առաջին խաղում նա բոլոր ուժերը կներդնի և կփորձի տհաճություններ պարգևել Ջոկովիչին, մինչ նա թափ չի հավաքել: Ենթադրում եմ, որ խաղում 19,5-ից շատ գեյմ կլինի: Վերջիվերջո սա ոչ այդքան մեծ նշաձող է: Իսկ Նովակը, ինչպես մենք բոլորս ենք նկատել, այդքան էլ անթերի չէ:

Օրդինար: Հաղթած
ATP, ամփոփիչ մրցաշար. Իվան Լենդլի խումբ. 1-ին տուր
18:00/13 նյմ
Նովակ Ջոկովիչ - Դոմինիկ Թիմ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ