Նովակ Ջոկովիչ — Չոն Հյոն. Աննա Չակվետաձեի կանխատեսումը

12:00, 22 հնվ 2018
Հայտնի ռուս թենիսիստուհի, աշխարհի նախկին 5-րդ ռակետ, WTA-ի առանձին մրցաշարերում 8 տիտղոս նվաճած, «Евроспорт» հեռուստաընկերության մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Աննա Չակվետաձեն կանխատեսում է արել Australian Open-ի տղամարդկանց մենապայքարի 4-րդ շրջանի Նովակ Ջոկովիչ — Չոն Հյոն հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ նվազագույնը 35 գեյմ կխաղարկվի:

Նովակ Ջոկովիչը վերադարձավ, և նա լավ մարզավիճակում է: Սերբը 3 շրջան առանց խնդրի հաղթեց, թեպետ մրցակիցներն ամենահեշտը չէին: Արդեն չորրորդ տուրում Ջոկովիչին սպասվում է մրցաշարի ամենաբարդ փորձությունը: Նրան պետք է դիմակայի կորեացի Հյոն Չոնը: Շատերն էին սպասում այս տղայի լավ խաղին, և վերջապես նա սկսեց արդարացնել այդ սպասելիքները: Մելբուրնում նա արդեն հաղթահարել է Զվերեվ եղբայրների և Դանիել Մեդվեդեվի արգելքները: Առանձնահատուկ էր Սաշա Զվերեվի նկատմամբ տարած հաղթանակը:

Չի կարելի ասել, որ Չոնը շատ լավ է հանդես գալիս: Նրա մատուցումը միջին մակարդակի է, բայց կորեացին ֆիզիկապես իդեալական է պատրասված, և հետին գծի մոտ կարող է մրցել ցանկացածի հետ: Հավանաբար Չոնի հաղթանակի մասին խոսելը դեռ շուտ է, բայց պայքար հաստատ կտեսնենք:

Առաջարկում եմ խաղադրույք կատարել տոտալ 34,5-ից շատ գեյմի վրա:

Օրդինար: Հաղթած
Australian Open, տղամարդկանց պայքար, 4-րդ շրջան
12:00/22 հնվ
Նովակ Ջոկովիչ - Չոն Հյոն
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ