«Նոթինգեմ Ֆորեսթ» – «Մանչեսթեր Յունայթեդ»: Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

19:30, 16 ապր 2023
Ֆուտբոլային լրագրող և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել «Նոթինգեմ Ֆորեսթ» – «Մանչեսթեր Յունայթեդ» Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի հանդիպման վերաբերյալ:

«Մանչեսթեր Յունայթեդն» անհարմար իրավիճակում հայտնվեց: Հարթ տեղում թիմը կորցրեց հարմար առավելությունը «Սևիլիայի» հետ խաղում՝ երկու անգամ գոլ բաց թողնելով Եվրոպա լիգայի հանդիպման վերջում: Մանկունյացիների ճամբարից լուրերն են գալիս, որ Մարկուս Ռեշֆորդն ու Լիսանդրո Մարտինեսը շարքից դուրս են մնացել մինչև մրցաշրջանի ավարտը: Ընդ որում, տեղը քառյակում հարյուր տոկոսով ապահոված չես համարի, իսկ առջևում լուրջ կադրային խնդիրներ են ու ծանր օրացույց:

«Նոթինգեմ Ֆորեսթը» նախորդ 5 խաղում 4 պարտություն է կրել: Կարծում եմ՝ Սթիվ Կուպերի թիմի համար առաջիկա հանդիպումը լավ շանս է, որպեսզի կառչի դրական արդյունքից և հոգեբանական վերելք ապրի: Թե ինչ դրանից դուրս կգա, դժվար է ասել: Ամեն դեպքում, ընթացիկ մրցաշրջանում «Ֆորեսթը» տանը կարողացել է հաղթել «Լիվերպուլին» ու միավորներ է խլել «Արսենալից» և «Մանչեսթեր Սիթիից»:

Ընտրում եմ «Նոթինգեմ Ֆորեսթի» (+1) ֆորա խաղադրույքը:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
ԱՊԼ
19:30/16 ապր
«Նոթինգեմ Ֆորեսթ» – «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ