«Նոթինգեմ Ֆորեսթ» – «Հադերսֆիլդ»․ կանխատեսում և խաղադրույք

23:45, 30 դկտ 2021
Անգլիական Չեմպիոնշիփի 25-րդ տուրում «Նոթինգեմ Ֆորեսթը» կհյուրընկալի «Հադերսֆիլդին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում 2 թիմերը գոլ կխփեն։

2 թիմերն էլ մրցաշարային աղյուսակի վերին հատվածում են։ «Հադերսֆիլդը» 36 միավորով 6-րդ տեղում է։ Աղյուսակում թիմերի դասավորությունը շատ խիտ է և 9-րդ տեղում ընթացող «Նոթինգեմ Ֆորեսթը» հետ է մնում ընդամենը 2 միավոր։

«Հադերսֆիլդը» հյուրընկալվելիս այդքան էլ հաջող չի խաղում՝ 12 խաղում ընդամենը 13 միավոր։ Խփած և բաց թողած գոլերի տարբերությունն էլ բացասական է՝ 13 խփած և 15 բաց թողած գոլ։

«Նոթինգեմ Ֆորեսթը» 9-րդ տեղում է և վերջին հանդիպումներում լավ արդյունքներ է գրանցել՝ 3 հաղթանակ և 1 պարտություն։ Թիմի հարձակվող Գրաբանն արդեն դարձել է 10 գոլի հեղինակ և ռմբարկուների պայքարում 5-րդ տեղում է։

Այս խաղում բուքմեյքերները ֆավորիտ են համարում դաշտի տերերին։ «Նոթինգեմի» հաղթանակը գնահատվում է 2․02, իսկ հյուրերի հաղթանակը՝ 4․06 գործակցով։ Ոչ ոքին ստացել է 3․40 գործակիցը։

Ընտրել եմ 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը՝ 2․00 գործակցով։ «Նոթինգեմը» լավ մարզավիճակում է և տնային խաղում պետք է գոլ խփի։ Հյուրերն էլ պետք է ամեն ինչ անեն չպարտվելու համար, որպեսզի պայքարեն Չեմպիոնշիփի փլեյ-օֆֆի ուղեգիր տվող տեղի համար։

Օրդինար: Պարտված
Անգլիայի Չեմպիոնշիփ
23:45/30 դկտ
«Նոթինգեմ Ֆորեսթ» – «Հադերսֆիլդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ