«Նորվիչ» — «Մանչեսթեր Յունայթեդ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

18:30, 27 հկտ 2019
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Անգլիայի առաջնության 10-րդ տուրի «Նորվիչ» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման վերաբերյալ:

Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի վերին հատվածում «Մանչեսթեր Յունայթեդին» չտեսնելը, կարծես, դառնում է սովորություն։ Ուլե Գունար Սուլշերի գլխավորած թիմը ոչ մի աղերս չունի ակումբի անվան հետ։ Նորվեգացի երիտասարդ մասնագետի վերջին նշանակալից հանդիպումը մնացել է նախորդ մրցաշրջանում, երբ թիմը ՉԼ մրցաշարից դուրս թողեց ՊՍԺ-ին։ Այսօր «կարմիր սատանաները» չունեն ագրեսիա, չունեն վստահություն սեփական ուժերի նկատմամբ։

Առաջիկա արտագնա խաղից առաջ Սուլշերն ունի կադրային խնդիրներ։ Շարունակում է լազարեթում մնալ Պոլ Պոգբան, ինչը զրկում է թիմին կրեատիվությունից դաշտի միջին հատվածում։ Ֆրեդն ու ՄաքԹոմինեյը, միասին անգամ Պոգբայի կեսը չարժեն։ Սակայն կա նաև լավ նորություն․ վնասվածքից ապաքինվել է Անտոնի Մարսիալը։ Նա Ռեշֆորդի ու Ջեյմսի հետ կլինի մեկնարկային կազմում։

Առաջիկա խաղում «Նորվիչը» չի լինի այնպիսին, ինչիսին եղավ «Սիթիի» հետ խաղում։ Այդ հաղթական պահն այլևս անցյալում է։ Շարունակում են ապաքինվել վնասվածքից թիմի կենտրոնական պաշտպաններ Կրիստոֆ Ցիմերմանը և Տիմ Կլոզեն։ Ուստի միայն Պուկիով հեռու չես գնա։ Այնպես որ՝ անվերապահորեն հավատում եմ «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակին, որը նաև վերջերս ճաշակել էր արտագնա հաղթանակի բերկրանքը «Պարտիզանի» հետ ԵԼ խաղում։ Առաջին արտագնա հաղթանակը 236 օրվա դադարից հետո։

Օրդինար: Չխաղարկված
Պրեմյեր Լիգա
18:30/27 հկտ
«Նորվիչ» - «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ