«Նորվիչ» — «Արսենալ»․ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

18:00, 01 դկտ 2019
Խաղում է

Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Անգլիայի առաջնության 14-րդ տուրի՝ «Նորվիչ» — «Արսենալ» հանդիպման վերաբերյալ:

Լոնդոնի «Արսենալի» համար այս մրցաշրջանն արդեն հիմա կարելի է ձախողած համարել։ Ակումբի ղեկավարությունը, դժգոհ մնալով գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի աշխատանքից, նրան պաշտոնանկ է արել։ Այնպես որ՝ «Նորվիչի» հետ հանդիպմանը թիմի գործողությունները կկառավարի ոչ վաղ անցյալում անվանի ֆուտբոլիստ, իսկ հիմա երիտասարդ մանասնագետ Ֆրեդի Յունգբերգը։

«Նորվիչն» այս մրցաշրջանում պայքարում է բացառապես միայն իր տեղն ուժեղագույնների խմբում պահելու համար։ «Զինագործների» հետ դիմակայությունը ոչնչով չի տարբերվում նախորդներից։ Թեպետ այս պահին թիմը բավական լավ մարզավիճակում է․ նախորդ տուրում ամուր «Էվերտոնին» հաղթելը «Նորվիչին» կարող է նոր լիցքեր հաղորդել։

Ի՞նչ սպասել Յունգբերգից — այս հարցն իրենց տալիս են ոչ միայն «Արսենալի» երկրպագուները, այլև մայրաքաղաքային ակումբը ամբողջությամբ լուսաբանող լրագրողները։ Ամենայն հավանականությամբ, նա նորություն չի բերի հետ։ Հավանական է, որ նա կսկսի շանս տալ երիտասարդական ակադեմիամում իր մարզած սաներին։

Երկու թիմերն էլ որպես այդպիսին ուրախ ու գոլ խփող են։ Այնպես որ, ենթադրում եմ, որ վերջապես Էմերիից ազատված լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստները իրենց նոր մարզչի գլխավորությամբ հաղթանակ կտանեն, խաղերն արդյունավետ կստացվի։

Օրդինար: Չխաղարկված
Պրեմիեր Լիգա
18:00/1 դկտ
«Նորվիչ» - «Արսենալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ 0