Նորվեգիա – Շվեդիա: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

20:00, 12 հնս 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել Նորվեգիա – Շվեդիա Ազգերի լիգայի B դիվիզիոնի 4-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Այս թիմերի միջև կայացած առաջին խաղում Նորվեգիան հյուրընկալվելիս հաղթել է 2։1 հաշվով։ Դժվար չէ կռահել, թե ում գոլերի շնորհիվ են հաղթել նորվագացիները։ Էրլինգ Հոլանդը դուբլ է ձևակերպել, իսկ շվեդներից միակ գոլը խփել է Էնթոնի Էլանգան։ Նորվեգիան 7 միավորով խմբի առաջատարն է։ Սերբիան 6 միավորով 2-րդն է, իսկ Շվեդիան՝ 3 միավորով 3-րդը։ Հետևաբար, եթե առաջիկա խաղում շվեդները պարտվեն Նորվեգիային, իսկ սերբերը հաղթեն, ապա Շվեդիան դժվար թե կարողանա բարձրանալ 2-րդ հորիզոնականից վեր։

Ենթադրում եմ, որ Նորվեգիան կհաղթի այս խաղում։ Թիմը լավ է հանդես գալիս առաջին խաղակեսերում։ Վերջին 8 հանդիպումներից ոչ մեկում նորվեգացիները գոլ բաց չեն թողել։ Իսկ Շվեդիան վերջին 8 խաղերից 5-ում գոլ է բաց թողել առաջին խաղակեսերում։

Ես ֆավորիտ եմ համարում Նորվեգիային, որի հաղթանակի համար բավական բարձր՝ 2․40 գործակիցն է սահմանվել։ Այնուամենայնիվ, ավելի ռեալ և իրատեսական կանխատեսում կանեմ։ Ընտրում եմ Էրլինգ Հալանդը գոլ կխփի խաղադրույքը՝ 2․13 գործակցով։ Կարծում եմ, որ նորվեգացի հսկան այս խաղում գոլ կխփի։

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Օրդինար: Հաղթած
Ազգերի լիգա
20:00/12 հնս
Նորվեգիա – Շվեդիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ