Նորվեգիա — Հյուսիսային Իռլանդիա. Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

22:45, 08 հկտ 2017
«Спортфакт» կայքի թղթակից, «Спорт-Экспресс»-ի օնլայն-տարբերակի նախկին գլխավոր խմբագիր Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել ԱԱ-2018-ի ընտրական մրցաշարի Նորվեգիա — Հյուսիսային Իռլանդիա հանդիպման վերաբերյալ: Հայազգի փորձագետի կարծիքով՝ նորվեգացիները (0) ֆորայով հաղթանակ կտանեն: 

Հյուսիսիռլանդացիները զիջելով Գերմանիային՝ իրենց զրկեցին առաջին տեղը զբաղեցնելու շանսից և 99 տոկոսով կխաղան անցումային հանդիպումներում (մեկ տոկոս կա, որ նրանք 2-րդ տեղը զբաղեցրած 9 թիմից վատագույնը կլինեն): Մայքլ Օնիլի թիմը գերմանացիների դեմ խաղում և՛ ֆիզիկապես, և՛ հոգեբանորեն ամբողջ ուժերը ներդրեցին և հիմա Նորվեգիայի հետ եզրափակիչ խաղում չափից շատ վախենալու և վնասվածքներ ստանալուց խուսափելու հիմք չունեն: Առանցքային խաղերը, այնուամենայնիվ, մեկ ամիս հետո կլինեն:

Դե իսկ նորվեգացիները, ովքեր վաղուց ոչ մի բանի չեն հավակնում, առանց ճնշման են խաղում՝ իրենց հաճույքի համար: Տնային վերջին խաղում նրանք առանց խնդիրների հաղթեցին Ադրբեջանին (2:0), իսկ հինքշաբթի օրը դրսում ջախջախեցին Սան-Մարինոյին (8-0): Կարծում եմ, որ սկանդինավցիները կցանկանան վերջում ուրախացնել իրենց երկրպագուներին և բարձր տրամադրությամբ ավարտել ընտրական այս շրջանը:

Օրդինար: Հաղթած
ԱԱ-2018, որակավորման փուլ, Е խումբ, 10-րդ տուր
22:45/8 հկտ
Նորվեգիա - Հյուսիսային Իռլանդիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ