Նորվեգիա – Հայաստան: Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

21:00, 29 մրտ 2022
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել Հայաստանի և Նորվեգիայի ազգային հավաքականների՝ Օսլոյում կայանալիք հանդիպման վերաբերյալ։

Ողջույն.

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական առաջին խաղում հաղթեց Չեռնոգորիային և բարձ տրամադրությամբ մեկնել է Օսլո, որտեղ ևս մեկ ընկերական խաղի շրջանակում կհանդիպի Նորվեգիայի ընտրանու հետ:

Չեռնոգորիայի հետ խաղից առաջ գրել էի, որ այս հանդիպումները շատ հարմար են փորձարկումների համար: Խոակին Կապառոսն այդ փորձարկումներն արեց՝ դաշտ դուրս բերելով երիտասարդ ֆուտբոլիստների, որոնք նշեցին իրենց նորամուտն ազգային հավաքականում: Բացի այդ, իսպանացի մասնագետը որոշ տակտիկական փորձարկումներ արեց: Թերևս միակ «չփորձարկված» դիրքը մնաց դարպասապահինը, որտեղ ամբողջ հանդիպումն անցկացրեց մեր թիմի հիմնական խաղացողը: Դավիդ Յուրչենկոն լավագույն վիճակում չէ, բայց նրան փոխարինել և ավելի երիտասարդ դարպասապահներին խաղի մեջ տեսնել Կապառոսը չցանկացավ: Հնարավոր է՝ դա տեղի ունենա Օսլոյում: Ամեն դեպքում պարզ է մեկ բան. երկրորդ մրցակիցն ավելի ուժեղ է բառի բոլոր իմաստներով:

Նորվեգիան հանգիստ կարող էր պայքարել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար, եթե մեկ խմբում չլիներ Նիդեռլանդների և Թուրքիայի հետ: Այնտեղ ամեն ինչ վճռվեց վերջին տուրերում: Սկանդինավներն ամուր են ֆիզիկապես, բայց վաղուց չեն խաղում միայն դրա հաշվին: «Արսենալի» առաջատար Մարտին Էդեգորն ապացուցում է, որ տեխնիկապես հարուստ նորվեգացիների առկայությունը համաշխարհային ֆուտբոլում միֆ չէ: Եվ, ի վերջո, Նորվեգիայի կազմում է եկող ամռան տրանսֆերային շուկայի ամենամեծ կռվախնձորը: Էրլինգ Հոլանդը կարծես երբեք չի հօգնի գոլ խփելուց: Նա դարձավ նորվեգացիների երկու գոլերից մեկի հեղինակը Սլովակիայի հետ ընկերական խաղում: Վստահաբար, շիկահեր հրաշամանուկն ամեն ինչ կանի նաև մեզ հետ խաղում աչքի ընկնելու համար:

Ամեն դեպքում, այսօրվա Նորվեգիան միայն Հոլանդը չէ: Նրա կողքին իսկական եվրոպական աստղաբույլ է: Էդեգորի մասին արդեն խոսեցի, ծայրահեղ վտանգավոր են Ալեքսանդր Սորլոտը «Ռեալ Սոսյեդադից», Մոհամեդ Էլյունուսին «Սաութհեմփթոնից», Մորտեն Տորսբյուն «Սամպդորիայից»: Ցուցակը կարելի է շարունակել:

Կապառոսը պետք է ունենա այդ տղաներին կանգնեցնելու մի քանի տարբերակ, բայց կա վտանգ, որ ոչ մեկը չի աշխատի: Մերոնք կարող են գոլ խփել Օսլոյում, բայց սեփական դարպասն անառիկ պահելը ծայրահեղ բարդ խնդիր է:

Կարծում եմ՝ նորվեգացիները կհաղթեն և խաղում կլինի առնվազն երեք գոլ: Առաջինը կուրախանամ, եթե բոլոր գոլերը հայտնվեն տանտերերի դարպասում:

15 000 000 դրամ մրցանակային ֆոնդով Predictor մրցաշար Vbet.am-ից

Մրցույթ․ Նորվեգիա – Հայաստան․ Գուշակե՛ք հաշիվը և շահեք 10 000 դրամ

Օրդինար: Հաղթած
Ընկերական խաղ
21:00/29 մրտ
Նորվեգիա – Հայաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ