Նորվեգիա — Գերմանիա. Ալեքսեյ Անդրոնովի կանխատեսումը

22:45, 04 սպտ 2016
«Дождь» հեռուստաալիքի սպորտային թղթակից, Ռուսաստանի, Գերմանիայի և Անգլիայի առաջնություններում մասնագիտացած Ալեքսեյ Անդրոնովը կանխատեսում է արել Օսլոյի «Ուննեվոլ» մարզադաշտում կայանալիք ԱԱ-2018-ի որակավորման մրցաշարի մեկնարկային տուրի Նորվեգիա — Գերմանիա հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում գերմանացիները կհաղթեն երկու և ավելի գնդակի տարբերությամբ: 

Գերմանիայի հավաքականն ԱԱ-2018-ի ընտրական մրցաշարը սկսում է Նորվեգիայում: Ինձ թվում է, որ նորվեգացիների կարգն ակնհայտ բավականաչափ չէ նրա համար, որպեսզի հավասարի պես մրցակցի Գերմանիայի հավաքականի հետ: Այդ մասին, ըստ էության, խոսում է նաև վերջին ընկերական խաղը, որում Նորվեգիան զիջեց Բելառուսի հավաքականին: Գերմանիան այժմ այն իրավիճակում է, երբ նրան պետք է վստահություն զգալ մրցաշարի մեկնարկում: Երկու տարի առաջ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի մեկնարկի ժամանակ Գերմանիան աշխարհի չեմպիոնի կարգավիճակով էր: Այն ժամանակ գերմանացիները երկար տոնեցին, և ինչ-որ տեղ էմոցիաները չբավականացրեցին, որպեսզի տրամադրվեն որակավորման խաղերի վրա: Այժմ իրավիճակն այլ է: Գերմանիան մոտիվացված է ու ցանկանում է ցույց տալ իր ուժը:

Տատանվում եմ երկու խաղադրույքների մեջ, բայց ռիսկի եմ դիմում երկու տարբերակներն էլ առաջարկել: Առաջինը` «Գերմանիայի (-1) եվրոպական հանդիկապով հաղթանակ»: Լավ գործակից են առաջարկում: Իսկ երկրորդ տարբերակը` «Գերմանիայի հաղթանակն ու խաղում 3 և ավելի գնդակ կխփվի»: Եթե Նորվեգիան կարողանա գոլ խփել, ապա Գերմանիան կպատասխանի ոչ երկու, այլ նվազագույնը երեք գնդակով:

Օրդինար: Հաղթած
ԱԱ-2018. որակավորման փուլ. C խումբ. առաջին տուր
22:45/4 սպտ
Նորվեգիա - Գերմանիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
ԱԱ-2018. որակավորման փուլ. C խումբ. առաջին տուր
22:45/4 սպտ
Նորվեգիա - Գերմանիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ