Նոբել Առուստամյանի կանխատեսումը. Հյուսիսային Իռլանդիա — Գերմանիա հանդիպումը գոլառատ կստացվի

20:00, 21 հնս 2016
Խաղում է
«Матч ТВ» հեռուստաընկերության մեկնաբան, Winline ԲԿ-ի փորձագետ Նոբել Առուստամյանը կանխատեսում է արել Եվրո-2016-ի խմբային փուլի երրորդ տուրի Հյուսիսային Իռլանդիա — Գերմանիա հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ այսօրվա խաղում գերմանացիները կհաղթեն և երկու գոլից շատ կխփվի: 

«Եվրոյի բոլոր ֆավորիտները, այս կամ այն կերպ, մրցաշարում արդեն ցույց տվել են իրենց ուժեղ կողմերը: Այո, իհարկե, մենք ավելին ենք սպասում ֆրանսիացիներից և անգլիացիներից, բայց բոլորն արդեն հասցրել են գնահատել Իտալիայի պաշտպանությունը և Իսպանիայի հարձակումը: Մնացածներից ամենաշատը համեստորեն լռում են գերմանացիները: Կարծես թե թիմը թույլ տեղեր չունի, բայց միևնույն ժամանակ առաջին երկու տուրերում առաձնահատուկ ոչինչ չարեց: Սովորաբար Գերմանիայի հավաքականը մարզավիճակի գագաթնակետին է հասնում մրցաշարի երկրորդ շաբաթին, այնպես որ, չեմ նախանձում Հյուսիսային Իռլանդիայի հավաքականին, բոլոր պատճառներով և Լյովի թիմի վրա դրված ճնշումն ասում են, որ նրանք պետք է հաղթեն և գոլ խփեն: Հյուսիսային Իռլանդիայից շատ բան չեմ սպասում, նույնիսկ չնայած Ուկրաինայի հետ հանդիպմանը: Իմ խաղադրույքը` 2,05 գործակցով Գերմանիայի հաղթանակը տոտալ 2,5-ից շատ գոլով», — կարծում է Նոբել Առուստամյանը:

Հյուսիսային Իռլանդիայի և Գերմանիայի հավաքականների միջև հանդիպումը կկայանա այսօր` Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում: Հանդիպման սկիզբը` Երևանի ժամանակով 20:00: Երկու տուրերից հետո գերմանացիները ունեն 4 միավոր, իսկ մրցակիցը` 3:

Օրդինար: Պարտված
Եվրո-2016. C խումբ. երրորդ տուր
20:00/21 հնս
Հյուսիսային Իռլանդիա - Գերմանիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ