«Նոա» – «Շկենդիա»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

20:00, 11 հլս 2024
Խաղում է
Մարզական մեկնաբան, ArmSport.am կայքի վերլուծաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Նոա» – «Շկենդիա» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպման վերաբերյալ։

«Նոայում» մեծ փոփոխություններ են տեղի ունեցել։ Սպորտային տնօրենն ու գլխավոր մարզիչը հեռացել են ակումբից։ «Նոան» գլխավորել է պորտուգալացի Ռուի Մոտան, որն այս գարնանը մարզում էր վրացական «Դիլան»։ Վրաստանի առաջնությունում «Դիլան» այդ պահին զբաղեցնում էր առաջին տեղը, երբ Մոտան հեռացավ թիմից։

Կազմում ևս շատ են փոփոխությունները։ Նախորդ մրցաշրջանում առանցքային դեր ունեցած խաղացողներից ոմանք հեռացել են։ Նախամրցաշրջանային փուլում «Նոան» տրանսֆերներ է կատարել, բայց դժվար է ասել, թե ինչ մակարդակի ֆուտբոլիստներ են համալրել թիմը։ Հայաստանի փոխչեմպիոնը նախամրցաշրջանային հավաք է անցկացրել Սերբիայում և հայտնի է միայն, որ ընկերական խաղում զիջել է սերբական «Վոյվոդինային» 2։3 հաշվով։

«Շկենդիան» 2 ընկերական խաղ է անցկացրել նախամրցաշրջանային փուլում (1 հաղթանակ և 1 պարտություն)։ Հաշվի առնելով, որ առաջին խաղը կայանալու է «Նոայի» հարկի տակ, կարծում եմ, որ հյուրերը ռիսկի չեն դիմի և կփորձեն հնարավորինս կենտրոնանալ գոլ բաց չթողնելու վրա։

«Նոան» էլ մեկ գոլ խփելու դեպքում կփորձի պահել հաղթանակ հաշիվը և չի նետվի առաջ։ Ենթադրում եմ, որ հանդիպումը գոլառատ չի լինի։

Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2․5-ից քիչ խաղադրույքը՝ 1․80 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Կոնֆերենցիաների լիգա
20:00/11 հլս
«Նոա» – «Շկենդիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ